Վենետիկի հանձնաժողովը հավանության է արժանացրել ՀՀ ԸՕ մասին համատեղ կարծիքը

Վենետիկի հանձնաժողովը հունիսի 10-11-ը հավանության է արժանացրել Հայաստանի ընտրական օրենսգրքի նախագծի համատեղ կարծիքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կարծիքում նշվում է, որ թե Վենետիկի հանձնաժողովը, թե ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ուշի ուշով հետևել են Հայաստանի Ընտրական օրենսգրքում փոփոխություններին և իրենց կարծիքն են հայտնել ընթացող զարգացումների վերաբերյալ: Նրանք ընդգծել են, որ բացառապես ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու առանցքային մարտահրավերներից է հետաքրքրված բոլոր կողմերի քաղաքական կամքի դրսևորումը և օրենքի տառին և ոգուն հավատարիմ լինելը: Այդուհանդերձ, արձանագրվել է, որ բարեփոխումների ժամանակը շատ կարճ էր, քանի որ Սահմանադրությունը ենթադրում է, որ նոր օրենսգիրքը ուժի մեջ էր մտնելու 2016 թվականի հունիսի 1-ից: Հանձնաժողովի անդամները փաստել են, որ ընտրական համակարգի կայունությունն առանցքային սկզբունք է և հավասարապես կարևոր է անհրաժեշտ ժամանակ ունենալ հանրային քննարկումներ անցկացնելու համար` ունենալու կոնսենսուս և վստահություն ընտրական օրենսդրության մեջ հիմնական փոփոխությունների շուրջ: Վենետիկի հանձնաժողովից փաստել են, որ նոր ընտրական օրենսգիրքը կարող է բավարար հիմք հանդիսանալ ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար: Որպես մտահոգության առարկա է առանձնացվել այն, որ դեռևս բավարար միջոցներ չկան քվեարկողների ցուցակների ճշգրտության նկատմամբ վստահության ամրապնդման նպատակով: Բացի այդ, օրենսգրքի նախագիծը հաշվի չի առել նախկին երաշխավորումները` կապված բողոքարկման արդյունավետության, նախընտրական գործունեության ժամանակ ֆինանսավորման թափանցիկության և հաշվետվության հետ: Համատեղ եզրակացության մեջ Վենետիկի հանձնաժողովն ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն առաջարկել են Հայաստանի Հանրապետության իշխանություններին` աջակցել ընտրական օրենսդրության բարելավմանը և դրանով իսկ այն ավելի մոտեցնել ԵԱՀԿ հանձնառություններին ու եվրոպական և միջազգային չափանիշներին: Նրանք ընդգծել են, որ օրենքի արդյունավետ և անկողմնակալ կիրառումն անհրաժեշտ է` ապահովելու միջազգային չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացումը:  

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին Աստծուց շնորհն ունեմ լինելու Մեծ Հայրապետի խոնարհ սպասավորը․ Հայր Ասողիկ Հռոմի Պապը կոչ է արել քրիստոնյաներին անդադար աղոթել խաղաղության համար «Խաղաղության խորհուրդը» ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայի ապառազմականացման համաձայնագրին Խոշոր հրդեհ է բռնկվել․ մեքենան վերածվել է մոխրակույտի ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի համար նոր իրավական համակարգ է մշակում Փրկել են երիտասարդի կյանքը, նա սպառնում էր ցած նետվել Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից է մահացել 36-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Если бы у иранского народа было немного оружия, то власть сдалась бы за две секунды, заявил Трамп Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած կինոգործչին ԿԿՀ-ն վարույթ չի հարուցել մետրոյում Փաշինյանի վարքագծի առնչությամբ․ «Փաստինֆո» Վերին Լարսի անցակետում ավելի քան 2200 բեռնատար է կուտակվել Սա փողերի լվացում է, աշխատանք չի. Պեդրո Զարոկյան «Израиль был бы стертый с лица земли», если бы у Ирана было ядерное оружие, заявил Трамп Իրանը ցույց տվեց, որ իսկապես արժանի է հնագույն քաղաքակրթության ժառանգորդը լինելու և կրելու պատվին. քաղաքագետ Գավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր «Կանխվել է ծանր հանցագործություն»․ Քրեական ոստիկանության բացահայտումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am