ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հրաժարվում է մեկնաբանել երեկ համացանցում տարածված տեսանյութը, որտեղ գաղտնազերծվում են քառօրյա պատերազմի ժամանակ դիրքերում տեղի ունեցող իրադարձությունները: Նա հորդորում է ամեն ինչ ճշտել տարածող կողմից կամ ԼՂՀ ՊԲ-ից:
«Ա1+»-ի հարցին, թե չպե՞տք է այդ տեսանյութը հայտնվեր համացանցում նա պատասխանեց. «Միանշանակ չպիտի հայտնվեր, բայց դա այլ տեղում, այլ հարթության վրա քննարկելու հարց է: Անկեղծ ասած ամբողջ աշխարհում դրա համար դատապարտում են»:
Խոսելով ԶՈՒ-ի թերությունների մասին՝ նա նշեց, որ դրանք միշտ լինելու են. «Աշխատող մարդու մոտ թերությունների վերացում հնարավոր չի ընդհանրապես, մանավանդ՝ դինամիկ մարտական գործողությունների ժամանակ, անվտանգության խնդիրների միջավայրում: Այս իրավիճակում թերություններ կան, բայց թերություններից զատ՝ գլխավոր գիծը՝ ձեռքբերումներն են:
Արծրուն Հովհաննիսյանը անդրադարձավ նաեւ ռուսական կողմի հետ կնքած ՀՕՊ պայմանագրին: Նա վստահեցրեց, որ անհրաժեշտության դեպքում հայկական կողմի հրամանատարությունն է որոշելու՝ ինչ անել. «Մենք հենց դրա համար ենք կնքել պայմանագիր, նախկինում նման բան չի եղել»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը