«Այս կարևոր ռեֆորմի շուրջ քննարկումներն անբավարար են եղել, և ստացվում է, որ առաջին ընթերցմամբ օրենքն ընդունվում է, իսկ քննարկումները սկսվում են վաղը: Կառավարության շտապողականության պատճառը Համաշխարհային բանկի սահմանած ժամկետներն են, որն ամոթալի իրողություն է: Մենք ժամանակին՝ 90-ականներին, երբեք թույլ չենք տվել, որ ՀԲ-ն վերջնաժամկետներ թելադրի: Մեր ժամանակ, Բագրատյանը, ափսոս, էստեղ չի, ինքը կհաստատեր, որ մեր թիմն ինքն էր նախաձեռնող, ինքն էր դնում վերջնաժամկետներ, և ՀԲ-ն մեր հետ հարաբերություններում ուներ ընդամենը խորհրդականի կարգավիճակ: Այսօր, ցավոք, ՀԲ-ն դարձել է թելադրող, իսկ մեր կառավարությունը կուրորեն կատարում է նրա պահանջները: Սա խայտառակ իրողություն է»,- ԱԺ-ում նիստում հայտարարեց ՀԱԿ խմբացության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ Հարկային օրենսգրքի նախագծի քննարկումների ժամանակ:
Նրա խոսքով՝ գիշատիչ և զարգացող երկրների կատեգորիաներից Հայաստանը գիշատիչ, կեղեքիչ, քերթիչ» պետությունների շարքում է, քանի որ մենաշնորհներն ու կոռուպցիան աղճատել են տնտեսական համակարգը: Լ.Զուրաբյանի կարծիքով՝ հանրապետական պատգամավորների ակտիվությունը՝ ՀՕ-ի հետ կապված, նույն աղճատված տնտեսական համակարգի հետևանքն է, քանի որ շատերը բիզնեսմեններ են և սեփական շահն են հետապնում, իսկ ՀՕ-ն տնտեսությունը «քերթելու», ավելի շատ հարկ հավաքելու նպատակ է հետապնդում:
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը