«Եթե բյուջեի կատարողականը լավն էր, ապա դեֆիցիտը շատ մեծ էր, եւ այն փակելու համար գնացին, նոր վարկեր վերցրեցին: Վարկերը վերցնում են ոչ թե գործ դնելու համար, այլ պարտքերը փակելու: Ինչու՞ պետք է դրսից փող հավաքենք՝ զինվորի համար հեռադիտակ գնելու համար: Ինչու՞ պետք է դրսի հոդվածագիրները մեզ հուշեն, թե ինչպես կարող էինք մեր գումարները ծախսել ռազմական ուղղությամբ»,-Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը 2015 թվականի բյուջեի կատարողականի մասին խոսելիս
«Ինչպես նշել էր մի ռուս հոդվածագիր, Հայաստանում 90 միլիոն դոլարով երկու ուսումնական հաստատություն է կառուցվել, որում ընդամենը չորս դասասենյակ կա, մնացածը սաունա է, սրճարան եւ այլն: Այդ գումարով բանակի համար կարելի էր 20 հատ իսրայելական դռոն գնել»:
Ասուլիսին ներկա՝ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը հակադարձեց՝ ասելով, որ վարկերի հետ կապված աշխարհում կա 12 ցուցանիշ, որից եւ ոչ մեկով Հայաստանը չի համարվում վարկային բեռ ունեցող երկիր: Ինչ վերաբերում է միջազգային ուսհաստատություններին, ապա Սուքիաս Ավետիսյանի խոսքով՝ այն, որ մեր երկրում կան խնդիրներ, դեռ չի նշանակում, որ պետք է մոռանանք միջազգային համագործակցության մասին: Պատգամավորը հավելեց նաեւ, որ 2017 թվականի բյուջեով ավելի շատ ուշադրություն է դարձվելու ռազմական ոլորտին:
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը