Ասում է՝ խմեք թրմօղի, քշեք հեծանիվ, բեռներն էլ էշով տեղափոխենք չէ՞. Փաշինյան

ԱԺ-ում Հարկային նոր օրենսգրքի քննարկման ժամանակ  ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց.«Հայաստանում 615 հազար վարձու աշխատող կա, որից 254 հազարը պետական բյուջետային հիմնարկների աշխատողներ են, որոնք առաջնային հարկատու չեն, որովհետեւ նրանց աշխատավարձը գոյանում է ուրիշների հարկատուների հարկերից, ստացվում է 361 հազար ակտիվ հարկատու, որոնց վրա է ընկած նաեւ 525 հազար թոշակառուների վճարման բեռը: Փոխանակ պետությունն այդ մարդկանց փայփայի, տարեցտարի նրանց թիվը նվազում է, նրանց վրա ընկած հարկային բեռն ավելանում է: Նրանց խնդիրը պետությունը փորձում է լուծել՝ շրջանառության հարկի շեմը բարձրացնելով մինչեւ 15 մլն դրամ: Ասում են՝ դա ժամանակավոր միջոցառում է եւ 2019-ին դա պիտի դառնա 40 մլն: Բայց առաջ այդ շեմը 58 մլն էր: Ստացվում է նախկին շեմից 18 մլն-ով հետ ենք գնում: Էսօր արդեն էս մարդկանց վրա է ընկած 361 հազար առաջնային հարկ վճարողների վրա 525 հազար թոշակառուների վճարման բեռը: Ու դեռ 2018 թ. հունվարի 1-ից պարտադիր կուտակայինի բաղադրիչն է ավելանում։ Այսինքն՝ պետությունն այս մարդկանց բռնել քամում է. սրա արդյունքը՝ արտագաղթի տեմպի աճը, գործազրկության աճը»: «Այսօր՝ 249 հազար մարդ ստանում է 70 հազար դրամ աշխատավարձ, որոնց համար եկամտահարկը նվազում է ամսական 980 դրամով, փոխարենը ստանում է ակցիզային հարկի մեծ փաթեթ, որի արդյունքում թանկանալու է ծխախոտը, օղին: Կառավարությունն ասում է մենք չենք խրախուսում ալկոհոլային խմիչքների վաճառքը: Այսինքն էս մարդիկ Նոր տարի չեն անելու, իրենց տանը ծնունդ չեն անելու, այսինքն նրանց տուն մի հյուր չի մտնելու: Պետությունով ընկել եք էդ մի շիշ արաղի հետեւից, որ էդ մի շիշ արաղն էլ չլինի:Թանկանում է բենզինը, դիզվառելիքը, լիցքավորման գազը: ԱԺ նախագահը սենսացիոն հետեւություն է անում, ասում է՝ խմեք թրմօղի, քշեք հեծանիվ: Բեռներն էլ էշով տեղափոխենք չէ՞, վարուցանքն էլ գութանով անենք չէ՞, միջքաղաքային տրանսպորտն էլ ֆայտոնով չէ՞: Երեւան-Ռոստով ամենօրյա լյուքս դասի ֆայտոնները դուրս են գալու Հանրապետության հրապարակից ու քշեն Ռոստով»,-ընդգծեց  պատգամավորը:

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին Աստծուց շնորհն ունեմ լինելու Մեծ Հայրապետի խոնարհ սպասավորը․ Հայր Ասողիկ Հռոմի Պապը կոչ է արել քրիստոնյաներին անդադար աղոթել խաղաղության համար «Խաղաղության խորհուրդը» ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայի ապառազմականացման համաձայնագրին Խոշոր հրդեհ է բռնկվել․ մեքենան վերածվել է մոխրակույտի ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի համար նոր իրավական համակարգ է մշակում Փրկել են երիտասարդի կյանքը, նա սպառնում էր ցած նետվել Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից է մահացել 36-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Если бы у иранского народа было немного оружия, то власть сдалась бы за две секунды, заявил Трамп Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած կինոգործչին ԿԿՀ-ն վարույթ չի հարուցել մետրոյում Փաշինյանի վարքագծի առնչությամբ․ «Փաստինֆո» Վերին Լարսի անցակետում ավելի քան 2200 բեռնատար է կուտակվել Սա փողերի լվացում է, աշխատանք չի. Պեդրո Զարոկյան «Израиль был бы стертый с лица земли», если бы у Ирана было ядерное оружие, заявил Трамп Իրանը ցույց տվեց, որ իսկապես արժանի է հնագույն քաղաքակրթության ժառանգորդը լինելու և կրելու պատվին. քաղաքագետ Գավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր «Կանխվել է ծանր հանցագործություն»․ Քրեական ոստիկանության բացահայտումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am