18 տարի է՝ Ազգային ժողովում եմ և չի եղել Հարկային օրենսգրքի որևէ փոփոխություն, որ գործարար աշխարհային մոտ կանգնած մեկը դեմ քվեարկի: Այս մասին Ազգային ժողովում «Հարկային օրենսգրքի» նախագծի վերաբերյալ իր ելույթում ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը: «Լավ, այս օրենսգրքով մեր աղքատությունը կշատանա՞, թե կփոքրանա՞»,-հարց բարձրացրեց նա և նշեց, տնտեսության երեք տոկոս աճը մեկ տոկոս աղքատության կրճատում է նշանակում: Պատգամավորն ասաց, որ վերջերս նկատում են, որ սպառումը պակասում է, և ինչպե՞ս են հարկային բեռն ավելացնում սպառման նվազման պարագայում: «Կան հարկ տվողներ օրենքով, և կան հարկ տվողներ փաստացի»,-նշեց նա:
Հակոբ Հակոբյանն անդրադարձավ ՊԵԿ-ի ղեկավարի տեղակալ Վախթանգ Միրումյանի զեկուցմանը. «Երբ խոսում եք անհավասարության մասին, և ուզում եք հարկային հավասար դաշտ մտցնեք, ապա անդրադարձեք բոլոր տեղերը: Մենք ուզում ենք, որ ՀՀ պետական բյուջեն ավել եկամուտներ մտնի, փող վերցնում են աշխատող մարդուց: Ուզում եք քամեք, ուզում եք մի քամեք, բայց փողը պետք է վերցնել աշխատող մարդուց։ Եթե ուզում եք աշխատող մարդիկ շատ լինեն օրենսգրքի խնդիրն է, պետք է լինի հավասարություն, չաշխատող մարդը հարկ չի տալիս: Օրենսգրքի հիմնական նպատակը պետք է լինի՝ շատացնել աշխատող մարդուն»,-ասաց նա և նշեց:
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը