Գերմանիայի խորհրդարանի անդամ Սեվիմ Դագդելենը, մահվան սպառնալիքներ ստանալուց հետո, կոչ է արել արգելել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մուտքը Գերմանիա, հայտնում է Deutsche Welle-ը:
Գերմանական «Bild am Sonntag» թերթին տված հարցազրույցում Դագդելենը նշել է, որ «որևէ մեկը, ով Թուրքիայում բռնության կոչ անում գերմանական խորհրդարանի անդամների դեմ, պետք է Գերմանիա մտնելու արգելք ստանա»:
«Սա վերաբերվում է նաև նախագահ Էրդողանին»,-ավելացրել է Դագդելենը:
Նշվում է, որ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո Սեվիմ Դագդելենը ինչպես նաև գերմանացի 10 այլ օրենսդիր, ովքեր ունեն թուրքական ծագում, պարբերաբար մահվան սպառնալիքներ են ստանում: Ավելին, Դագդելենի գլխի համար 100 հազար եվրո պարգևավճար են խոստացել:
Այժմ քաղաքական գործիչները գտնվում են ոստիկանության 24-ժամյա պաշտպանության ներքո: Օրենսդիրներին նաև խորհուրդ են տվել առայժմ չճանապարհորդել Թուրքիա, քանի որ իրենց անվտանգությունը այնտեղ երաշխավորված չէ:
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը