Արցախի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու միջադեպի հետ կապված կան 2 ձերբակալվածներ, սակայն առերեսում դեռևս չի եղել:
«Ձերբակալվածների անուններն ինձ ոչինչ չեն ասում, բայց լուսանկարներով տեսած դեմքերը, մականունները , մի խոսքով այդպիսի տարբեր հատկանիշներ հաշվի առնելով ՝ նրանցից մեկը կարծես թե իմ ճանաչածն է»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հայկ Խանումյանը:
Գործի բացահայտման գործընթացում վերջինս պասիվություն է նկատում իրավապահների կողմից:
«Կարծում եմ քննչական մարմինը բավականին դանդաղ է աշխատում, որովհետև կան մեքենայի համարները, կան վիդեոնյութեր, կան անուններ և կարծում եմ ավելի ակտիվ քայլեր պետք է կատարվեին կասկածյալների շրջանակը ճշտելու համար»,-նշեց պատգամավորը:
Հայկ Խանումյանը չի շտապում գնահատականներ տալ, թե ինչու է ոստիկանությունը հապաղում գործը բացահայտելու համար, սակայն միևնույն ժամանակ մտահոգություններ ունի: Այս համատեքստում նա
«Այս դանդաղումը ինձ խիստ անհանգստացնում է և դժգոհության առիթ է տալիս: Կարծում եմ բավարար փաստեր կան, որպեսզի կասկածյալների ավելի լայն շրջանակ հայտնաբերվի»,-շեշտեց նա:
Հասարակությունն այնքան էլ չի վստահում նմանատիպ գործերով բացահայտումներին՝ հատկապես, որ բռնությունները, լինի Հայաստանում, թե Արցախում, համարում է անպատժելիության հետևանք:
Մեր համաքաղաքացիներից ոմանք թերահավատ են, թե նման դեպքերում պատասխանատվություն են կրում իրական մեղավորները:
Ի դեպ, Հայկ Խանումյանը նաև տեղեկացրեց, որ դեղամիջոցների ազդեցության տակ ցավերը մեղմացել են : Նա հունիսի 9-ին տեղափոխվել է տուն:
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը