Հայկական Ժամանակը գրում է. ««Գյուղատնտեսության նախարարը կկրճատի 1982 թվականի Կատաֆալկա» վերնագրով armtimes.com-ը կիրակի օրը հոդված Էր հրապարակել, որտեղ ներկայացրել Էր գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ծառայողական ավտոմեքենաների կրճատման վերաբերյալ կայքին ուղարկած հարցման պատասխանը։ Նախարարը նշել Էր, որ ՀՀ կառավարություն ներկայացվել Է առաջարկություն կրճատել նաև նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմիններին, ՊՈԱԿ-ներին, բաժնետիրական ընկերություններին և պետական հիմնարկներին պատկանող թվով 769 ծառայողական ավտոմեքենաներից 134-ը։ Նախարարության տրամադրած ցանկում ամենազարհուրելի կրճատումը նախատեսված Էր «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ում։ Այստեղ պատրաստվում Էին կրճատել 1982 թվականի արտադրության Կատաֆալկա (հուղարկավորության մեքենա)։
«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ից armtimes.com-ին երեկ տեղեկացրին, որ իրականում սխալմամբ Է մեքենաների ցանկում գրվել «Կատաֆալկա», դրա փոխարեն պետք Է ավտոբուսի կմախք լիներ։ Իսկ թե ինչ մակնիշի ավտոբուս Է եղել դա, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ում չեն կարողացել պարզել, միայն նշեցին, որ ավտոբուսի կմախքը գտնվում Է «Հայջրմուղկոյուղու» Ստեփանավանի տեղամասի տարածքում։ Մեր հարցին որքա՞ն գումար Է հատկացվել այս կմախքի պահպանման, ապահովագրման և տեխզննման համար, ընկերությունից պատասխանեցին, որ ավտոբուսի կմախքն իրենք ընդունել են որպես մետաղի ջարդոն և հետևաբար պահպանման կամ ապահովագրական ծախսեր չեն արել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը