Հայաստանի ամենախոշոր ու վտանգավոր մոնոպոլիստը

«168 Ժամ» թերթը գրում է «Հայաստանի կառավարությունը պայքար է հայտարարել կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ: Բոլորը խոսում են տնտեսական մենաշնորհների քայքայիչ հետևանքների մասին: Ազգային ժողովը քննարկում է նոր Հարկային օրենսգիրքը, որը, ըստ դրա հեղինակների, հարկային դաշտը դարձնելու է ավելի հավասար, թեթևացնելու է հարկային բեռը, կրճատելու է ստվերն ու ավելացնելու է բյուջեի մուտքերը: Ընդունենք, որ իշխանությունն անկեղծ է՝ ինչպես՝ մենաշնորհների դեմ պայքարում, այնպես էլ՝ Հարկային օրենսգրքի հարցում: Բայց արդյոք այդ քայլերով լուծվելո՞ւ են Հայաստանի բոլոր հիմնական խնդիրները, որոնք պետությունը հասցրել են այս աղետալի վիճակին: Առաջին հայացքից՝ թվում է, թե Հայաստանի խնդիրների մեծ մասը սոցիալ-տնտեսական են, և տնտեսության մեջ մի քանի բեկումնային քայլերով հնարավոր կլինի էականորեն փոխել իրավիճակը: Գուցե: Բայց Հայաստանի շատ ավելի լուրջ, խորքային խնդիրները ո՛չ տնտեսական են, ո՛չ էլ սոցիալական: Պարզապես այդ խնդիրներրի զգալի մասը սոցիալական կամ տնտեսական դրսևորումներ են ստանում: Իրականում Հայաստանի կարևորագույն խնդիրները գտնվում են արտաքին քաղաքական հարթությունում: Ընդ որում, պատահաբար, իսկ գուցե օրինաչափորեն, դրանք արտահայտվում են նույն արատավոր դրսևորումներով, ինչ տնտեսական կյանքում: Մեշնաշնորհ: Այո, սա Հայաստանի տնտեսությունը քայքայող ամենագլխավոր խնդիրն է, որից ածանցվում է նաև կոռուպցիան, չնայած կոռուպցիան ունի ավելի լայն` ոչ միայն՝ մենաշնորհային ընդգրկում: Իսկ մի՞թե մենաշնորհային չէ Հայաստանի արտաքին քաղաքականությունը` մեկ երկրից ունեցած կախվածության ու այդ երկրի տոտալ ազդեցության առումով: Եթե խնդիրը դիտարկենք այս համեմատության տեսանկյունից, ապա կարող ենք արձանագրել, որ Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտում Ռուսաստանն ունի ճիշտ այնպիսի ազդեցություն, ինչպես Սամվել Ալեքսանյանը` շաքարավազի շուկայում: Եվ ինչպես շաքարավազի շուկայում են ձևի համար շաքարավազ ներկրող մի քանի սուբյեկտներ գրանցված, այնպես էլ Հայաստանն է ձևի համար, Ռուսաստանից բացի, հարաբերվում աշխարհի այլ երկրների հետ: Այդ հարաբերությունները Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ ունեն նույնպիսի կշիռ, որքան մի քանի մանր, որպես կանոն՝ միայն իրենց արտադրության համար շաքարավազ ներկրող տնտեսվարողները շաքարավազի շուկայում: Այսինքն` կշիռ չունեն և ապահովում են ձևը` հանուն մենաշնորհային բովանդակության: Եվ, ինչպես Սամվել Ալեքսանյանն է գերշահույթներ ստանում շաքարավազի իր մենաշնորհից, այնպես էլ Ռուսաստանն է Հայաստանի վրա ունեցած մենաշնորհային ազդեցությունից «գերշահույթներ» ստանում, որոնք արտահայտվում են էներգետիկ համակարգի գրեթե բոլոր ենթակառուցվածքների, Հայաստանով անցնող գազամուղի, կապի ու հաղոդակցության ոլորտի, երկաթուղու, այլ բնագավառներում ունեցած ենթամենաշնորհային ազդեցության տեսքով: Հիմա էլ Ռուսաստանը ցանկանում է ստանալ Հակաօդային պաշտպանության համակարգը: Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի մենաշնորհային ազդեցության մասին վկայող օրինակները կարելի է անվերջ շարունակել, բայց դրանից իրավիճակի ողբերգականությունը չի նվազի: Ճիշտ հակառակը: Բայց տարօրինակն այն է, որ գրեթե բոլորը գիտակցելով ու հասկանալով տնտեսության մեջ մենաշնորհի աղետալի հետևանքների մասին՝ պայքարում են կամ ձևացնում են, թե պայքարում են դրա դեմ, սակայն գրեթե անտարբեր են Հայաստանի արտաքին քաղաքականության մոնոպոլիզացվածության նկատմամբ, որն իր հետևանքներով ու կործանարարությամբ՝ շատ ավելի վտանգավոր է, քան ներքին բոլոր մենաշնորհները` միասին վերցրած: Ընդ որում, ինչպես ներքին կյանքում տնտեսական մենաշնորհներն են փոխկապակցված կոռուպցիոն խոշոր սխեմաների հետ, այնպես էլ արտաքին քաղաքականության ոլորտում` Ռուսաստանի մենաշնորհից ածանցվում են կոռուպցիոն գործարքներ, որոնք պակաս տեսանելի են, քան պետական գնումներում դրսևորվող «ատկատները» կամ «վազվռատները»»:   Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին Աստծուց շնորհն ունեմ լինելու Մեծ Հայրապետի խոնարհ սպասավորը․ Հայր Ասողիկ Հռոմի Պապը կոչ է արել քրիստոնյաներին անդադար աղոթել խաղաղության համար «Խաղաղության խորհուրդը» ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայի ապառազմականացման համաձայնագրին Խոշոր հրդեհ է բռնկվել․ մեքենան վերածվել է մոխրակույտի ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի համար նոր իրավական համակարգ է մշակում Փրկել են երիտասարդի կյանքը, նա սպառնում էր ցած նետվել Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից է մահացել 36-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Если бы у иранского народа было немного оружия, то власть сдалась бы за две секунды, заявил Трамп Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած կինոգործչին ԿԿՀ-ն վարույթ չի հարուցել մետրոյում Փաշինյանի վարքագծի առնչությամբ․ «Փաստինֆո» Վերին Լարսի անցակետում ավելի քան 2200 բեռնատար է կուտակվել Սա փողերի լվացում է, աշխատանք չի. Պեդրո Զարոկյան «Израиль был бы стертый с лица земли», если бы у Ирана было ядерное оружие, заявил Трамп Իրանը ցույց տվեց, որ իսկապես արժանի է հնագույն քաղաքակրթության ժառանգորդը լինելու և կրելու պատվին. քաղաքագետ Գավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր «Կանխվել է ծանր հանցագործություն»․ Քրեական ոստիկանության բացահայտումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am