«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները որոշել են մինչեւ սեպտեմբեր հետաձգել «ՀՀ եւ ՌԴ միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի քննարկումը ՀՀ Ազգային ժողովում: Ինչպես հայտնի է՝ այդ համաձայնագիրը դեռեւս հունիսի 3-ին քննարկվեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում եւ դրական եզրակացությամբ ներառվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգում: Սակայն վերջին` հունիսի 6-ից 9-ը տեղի ունեցած քառօրյայում այն այդպես էլ չքննարկվեց: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այն չի քննարկվելու նաեւ երեկվանից մեկնարկած ԱԺ արտահերթ նիստերի ժամանակ, եւ խորհրդարանն այդ փաստաթղթին կանդրադառնա սեպտեմբերին միայն: Բանն այն է, որ այս համաձայնագիրը ընթացիկ ամսում պետք է քննարկվի ՌԴ պետդումայում, որից հետո ՀՀ իշխանությունների համար ավելի հեշտ կլինի փաստաթուղթը խորհրդարանում «անցկացնել»»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը