Հրապարակ օրաթերթը գրում է.«Պարզվում Է՝ գողերն Էլ են նախընտրական տարում քաղաքականացվել։ Նույն օրը նրանք մտել են գործարար Բարսեղ Բեգլարյանի և ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանի տուն։ Բեգլարյանի տնից տարել են Ֆաբերժեի 3 ձու, ընդ որում, բոլորը փորձում Էին իմանալ՝ դրանք իրո՞ք Ֆաբերժեի ձվերն են, թե՝ «պադդելկա»։ Բեգլարյանը հայտարարել Է, որ «պադդելկաներ» են։ Ընդ որում՝ իր դուռ-լուսամուտ-պատշգամբների նկատմամբ բավականին անտարբեր՝ միշտ բաց թողնող Ֆլեշի Բարսեղը «սրտնեղել» Է, թե. «Եկել հասել են մեր տուն, դատարկ հետ դառել, պտի ճարեմ, փող տամ դրանց»։ Ինչ վերաբերում Է Զուրաբյանին, ապա նրա տնից նույնպես ոսկի և արծաթ են գողացել։ Ոչ Բեգլարյանի, ոչ Զուրաբյանի տները թալանողները չեն հայտնաբերվել, իրավապահները մտածում են, որ հնարավոր Է նույն խումբն Է եղել, մանավանդ՝ «թալանվածների» տները նույն համայնքում են և իրարից շատ հեռու չեն»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը