ՊՆ-ն ձվի մատակարար ընկերության հետ նոր պայմանագիր է կնքել

««Ժողովուրդ»–ը մեկ շաբաթ առաջ անդրադարձել էր Հայաստանի պաշտպանության նախարարության գնումների խնդրին։ Բացահայտել էինք, որ տարվա սկզբին ՀՀ ՊՆ-ն պայմանագիր է կնքել Խաչիկ Խաչատրյանին (ձվերի Խաչիկ) պատկանող «Արաքս» թռչնաֆաբրիկայի հետ՝ 1 ձվի դիմաց 53 դրամ վճարելու պայմանով։ Այս տարվա ապրիլի քառօրյա պատերազմից հետո Հայաստանի թռչնաբուծական ֆաբրիկաներից մի քանիսը ՀՀ ՊՆ-ին առաջարկել էին ձուն մատակարարել ինքնարժեքով՝ մեկ հատը 40-ից 45 դրամով։ Սակայն պաշտպանության նախարարությունը չէր ընդունել այդ առաջարկը և շարունակել էր «Արաքսից» ձու գնել 53 դրամով։ Երեկ ՀՀ պաշտպանության փոխնախարար, նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում տեղեկացրեց, որ մեր հրապարակումից հետո՝ նախօրեին, ձվի մատակարար ընկերության հետ նոր պայմանագիր է կնքվել, ըստ որի՝մատակարարման նոր գին է սահմանվել՝41 և 45 դրամ, նախկին 53-ի փոխարեն։   «Երկու օր առաջ ստորագրել եմ նամակ, բանակցվել է, և գինը իջեցվել է այն գնին, որը առաջարկվում էր այլ ընկերությունների կողմից։ Դա, ասեմ, որևէ մեկի բարի կամքը չէ, դա օրենքի պահանջն է, եթե ինքը չհամաձայներ ավելի ցածր գնով մատակարարել տվյալ սննդամթերքը, ապա պայմանագիր էր կնքվելու այն կազմակերպության հետ, որը ավելի ցածր գին էր առաջարկել։ Կոնկրետ այս պարագայում մատակարարող կազմակերպությունը համաձայնել է, գինը իջեցրել է այն գնի սահմաններում, որը առաջարկել է ուրիշ կազմակերպություն»,– պարզաբանեց Մովսես Հակոբյանը՝ հաստատելով, որ Խաչիկ Խաչատրյանի ընկերությունը նահանջել է, զսպել ախորժակը։   Ահա, այսպես ՀՀ ՊՆ-ն ավելի էժան է ձու գնում, քան նախկինում։ Իսկ քանի՞ նման գործարարներ կան, որոնք դեռ «պլստում» են ու շարունակում հարստանալ ՊՆ-ի հաշվին։ Թերևս քիչ չեն»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 198 անգամ
Լրահոս
Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին Աստծուց շնորհն ունեմ լինելու Մեծ Հայրապետի խոնարհ սպասավորը․ Հայր Ասողիկ Հռոմի Պապը կոչ է արել քրիստոնյաներին անդադար աղոթել խաղաղության համար «Խաղաղության խորհուրդը» ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայի ապառազմականացման համաձայնագրին Խոշոր հրդեհ է բռնկվել․ մեքենան վերածվել է մոխրակույտի ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի համար նոր իրավական համակարգ է մշակում Փրկել են երիտասարդի կյանքը, նա սպառնում էր ցած նետվել Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից է մահացել 36-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Если бы у иранского народа было немного оружия, то власть сдалась бы за две секунды, заявил Трамп Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած կինոգործչին ԿԿՀ-ն վարույթ չի հարուցել մետրոյում Փաշինյանի վարքագծի առնչությամբ․ «Փաստինֆո» Վերին Լարսի անցակետում ավելի քան 2200 բեռնատար է կուտակվել Սա փողերի լվացում է, աշխատանք չի. Պեդրո Զարոկյան «Израиль был бы стертый с лица земли», если бы у Ирана было ядерное оружие, заявил Трамп Իրանը ցույց տվեց, որ իսկապես արժանի է հնագույն քաղաքակրթության ժառանգորդը լինելու և կրելու պատվին. քաղաքագետ Գավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր «Կանխվել է ծանր հանցագործություն»․ Քրեական ոստիկանության բացահայտումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am