Ադրբեջանը դարձել է դեպի Եվրոպա թմրամիջոցների մաքսանենգության հիմնական կենտրոն

Ադրբեջանը Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա թմրամիջոցների մաքսանենգության հիմնական դերակատար է դարձել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Եվրամիությունում ու Եվրախորհրդում Ադրբեջանի նախկին դեսպան Արիֆ Մամեդովը՝ միաժամանակ հավելելով, որ այդ երկիրը դարձել է թմրամիջոցների տրաֆիկի խոշորագույն անցակետ: Վրաստանի ՆԳՆ Բաթումի նավահանգստի մաքսավորները հունիսի 13-ին հայտարարություն են տարածել Ադրբեջանից բերված մեծ քանակությամբ թմրանյութ հայտնաբերվելու մասին: Հայտարարության մեջ ասվում է, որ հունիսի 12-ին Ադրբեջանից ժամանած բեռնատարում 213 կգ հերոին տեսակի թմրանյութ է հայտնաբերվել: Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, բեռնատարի վարորդը ձերբակալվել է: Վրաստանյան ԶԼՄ-ներն այդ առնչությամբ հայտնել են, որ բեռնատարի վարորդը Հոլանդիայի քաղաքացի է: Բեռնատարը Բաթումի նավահանգստով պետք է անցներ Ուկրաինա: Վերոնշյալն առաջին դեպքը չէ, երբ Վրաստանում Ադրբեջանից եկող բեռնատարերում հերոինի խոշոր խմբաքանակներ են հայտնաբերվում: 2014թ-ի հուլիսին Վրաստանի իրավապահները առգրավվել էին ավելի քան 2700 կգ «հեղուկ հերոին» բեռնատարում, որը Ադրբեջանից ուղևորվում էր Թուրքիա՝ Վրաստանի տարածքով: Համամատության համար՝ 2015թ-ի մայիսին Նյու Յորքում առգրավված 70 կգ հերոինի խմբաքանակն անվանվել էր մեգապոլիսի պատմության ընթացքում երբևիցե հայտնաբերված ամենախոշորը: Միանշանակ է, որ թմրամիջոցների նման քանակի առգրավվումը Վրաստանի տարածքում վկայում է այն մասին, որ Ադրբեջանը Կենտրոնական Ասիայից ու Մերձավոր Արևելքից դեպի Եվրոպա թմրամիջոցների մաքսանենգության հիմնական անցակետն է: Մամեդովը նշում է, որ հաշվի առնելով Ադրբեջանի առանձնահատկությոնները, բոլորովին պարզ է, որ հերոինի նման խմբաքանակների տեղափոխումն անհնարին կլիներ առանց տեղի իշխանությունների համաձայնության, ընդ որում՝ ամենաբարձր մակարդակում: «Բոլորը հրաշալի գիտեն, որ առանց «օտկատների» Ադրբեջանում անգամ երկու արկղ միրգ տեղափոխելն է անհնար»,- նշել է նա:

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Մեր երազների արյունով իրենց կյանքն են զարդարել. Խաչիկ Մանուկյան Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի մարդն է Հայաստանում. ադրբեջանագետ Սիրում է կյանքում նա իր… աթոռը Խարգ կղզու գրավnւմը ոչ միայն չի իջեցնի նավթի համաշխարհային գները, այլ կարող է բարձրացնել․ իրանագետ Վուչիչը շնորհակալություն է հայտնել Պուտինին Նիկոլ Փաշինյան, ազատ արձակիր դպրոցական տղաներին․ իրավապաշտպան ՖԱՖ-ը կրկին պահանջում է Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը Վճռաբեկ դատարանը ուժի մեջ թողեց Սրբազան շարժման ակցիայի մասնակցի արդարացման դատավճիռը Եռաբլուրում որդեկորույս ծնողների նկատմամբ բռնության գործով նոր քննություն կիրականացվի․ «Փաստինֆո» Ի՞նչ հայտնաբերեցին քննիչները Նիկոլ Փաշինյանի հետ վիճած եղբայրների տանը․ Լիա Սարգսյան Իրանում ԱՄՆ-ին ու Իսրայելին մեղադրել են հումանիտար օգնությամբ բեռնված ինքնաթիռը թիրախավորելու մեջ Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի մասնակից 18–ամյա եղբայրների բնակարանում խուզարկություն է կատարվում 1 տարի առաջ այս օրը Վալոդյա Գրիգորյանը Փարաքարում ջախջախեց ՔՊ-ին ՆԱՏՕ-ն գոյություն չունի առանց ԱՄՆ-ի․ Մարկո Ռուբիո ՄԱԿ-ում միաձայն ընդունվել է ՀՀ-ի ներկայացրած «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը Գիրդադյուլ բնակավայրի հայերի մեծ մասը կոտորվեց 1918 թ․-ին՝ թուրք-թաթարների կողմից Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում․ իրանցի վարորդը բեռնատարով կողաշրջվել է և մասամբ փակել ճանապարհը Սբ․ Աննա եկեղեցու միջադեպը իշխանությունների հակաեկեղեցական արշավի հետևանքն է. Մայր Աթոռ Թուրքիայում կրկին հայտարարել են Իրանից արձակված բալիստիկ հրթիռ չեզոքացնելու մասին «Բաքուն անցնում է հակագրոհի՝ ոչ միայն Հայոց ցեղասպանության ժխտմանը, այլ դրա վերջնական չեզոքացմանը». Արմեն Հովասափյան Վրաստանում էլեկտրաէներգիան թանկացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am