Քննչական կոմիտեն այսօր ձերբակալել է Առողջապահության նախարարության պետական առողջապահության գործակալության պետ Սարո Ծատուրյանին, Երեւանի քաղաքային կենտրոնի պետ Արսեն Սեդրակյանին, գործակալության բժշկական ծառայությունների գնման եւ տեղեկատվական բաժնի նախկին պետ Սամվել Խարազյանին՝ 2012-2014թթ. առողջարանային կեղծ ուղեգրեր պատրաստելու եւ իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով։
Armtimes.com-ի տեղեկություններով, այս քրեական գործը հարուցվել է դեռեւս ամիսներ առաջ: Նույն այդ տեղեկությունների համաձայն՝ կեղծ ուղեգրերի միջոցով բյուջեից մեծ գումարներ են կորզվել:
Նշենք նաեւ, որ 2012-2014թթ. առողջապահության նախարարը Դերենիկ Դումանյանն էր: Ընդ որում, Սարո Ծատուրյանին այդ պաշտոնին է նշանակել հենց Դերենիկ Դումանյանը 2012թ. սեպտեմբերին: Ի դեպ Դումանյանը Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ է: Վերոնշյալ ձերբակալությունների կապակցությամբ կայքը փորձել է մեկնաբանություն ստանալ Դերենիկ Դումանյանից:
- Պարոն Դումանյան, Առողջապահության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ են ձերբակալվել, եւ հարուցված քրեական գործի շրջանակներում քննվում են հենց ձեր պաշտոնավարման ժամանակ տեղի ունեցած չարաշահումները:
- Ես տեղյակ չեմ եղել:
- Խոսքը հենց ձեր պաշտոնավարման ժամանակ տեղի ունեցած լայնածավալ չարաշահումների մասին է:
- Սպասենք, տեսնենք, թե ինչի մասին է խոսքը, այդ ժամանակ էլ մեկնաբանություն կանենք:
- Այդ գործով ձեզ հարցաքննության կամ փորձաքննության չե՞ն հրավիրել:
- Իհարկե, ոչ:
- Պարոն Դումանյան, փաստորեն դուք այդքան անուշադի՞ր եք եղել, որ ձեր ղեկավարման ներքո նման չարաշահումներ են տեղի ունեցել:
- Ես չգիտեմ: Դուք էլ չգիտեք, թե ինչ է տեղի ունեցել: Ինչո՞ւ եք հիմա եզրակացություններ անում: Երբ ամեն ինչ կավարտվի, նոր դուք էլ կիմանաք, մենք էլ:
- Այո, բայց քրգործ է հարուցված, որը լուրջ հիմքեր է ունեցել: Հակառակ պարագայում այդ պաշտոնյաները չէին ձերբակալվի:
- Անմեղության կանխավարկած կա, սպասենք, տեսնենք, թե ինչ տեղի կունենա: Ես նոր եմ կայքերից տեղեկացել, որ նման բան է տեղի ունեցել:
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը