«Թուրքիայում դժվար է հայ լինելը». Չեթինօղլու

Ժամանակակից Թուրքիայում Հայոց ցեղասպանության հետ կապված իրադրությունն ու տրամադրվածությունը գրեթե չի փոխվել: Թեպետ «ցեղասպանություն» եզրույթի կիրառումը երկրում այլևս քրեորեն դատապարտելի արարք չի համարվում, այդուհանդերձ, դա պատճառ է դառնում, որպեսզի եզրույթը կիրառող անձինք թիրախավորվեն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց պատմաբան Սաիթ Չեթինօղլուն, ով Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման տեսանկյունից դրական ազդակներ դեռևս չի տեսնում: «Թուրքիայում ազատական գաղափարախոսություն ունեցող կուսակցություններն ու մտավորականները հայտարարում են, որ ընդունում են Հայոց ցեղասպանությունը և ներողություն են խնդրում դրա համար: Այդ հայտարարության տակ ստորագրել է 30 հազար մարդ: Այդ մարդկանց շարքում են նաև նրանք, ում ընտանիքները քիչ թե շատ օգտվել են Ցեղասպանության հետևանքներից, գրավել են հայերից մնացած գույքը: Պարտադիր չէ, որ նրանք անմիջապես վերադարձնեն այդ գույքը, սակայն նրանք կարող են գոնե ցանկություն հայտնել վերադարձնելու վերաբերյալ: Նրանք անգամ դա չեն անում: Շատերը մինչև օրս ապրում են հայերի թողած տներում, որտեղ պատերին հայերեն տառեր են փորագրած: Երբ գալիս է հայերի ունեցվածքը հետ տալու ժամանակը, այդ 30 հազարից չեք կարողանում անգամ 30-ին գտնել»,- ընդգծեց Չեթինօղլուն՝ ասելով, որ խնդիրն իսկապես շատ բարդ է: Անդրադառնալով Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ թուրք պատմաբանը պատմական էքսկուրս կատարեց դեպի անցյալ, երբ գերմանական դատարանի առաջ կանգնած էր Ցեղասպանության ոճրագործներից մեկին՝ Թալեաթ փաշային սպանած Սողոմոն Թեհլերյանը: «Խիստ կարևոր է Թեհլերյանի գործով դատարանի որոշումը: Նա դատարանում ասաց. «Այո, ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ»: Դատարանը սա ընդունեց: Այդ ժամանակաշրջանում դատարանը թաքցրեց Հայոց ցեղասպանության հարցում Գերմանիայի մեղսակցությունը, երկու օրում որոշում կայացրեց և ազատ արձակեց Թեհլերյանին: Ներկայում թաքցնելու ոչինչ չկա: Մարդկությունը ցեղասպանության հարցը լուծելու ճանապարհին է: Գերմանիան հանցակից է և ընդունեց դա: Այդուհանդերձ, Գերմանիայից բացի, այլ մեղավորներ էլ կան, օրինակ, Անգլիան»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Չեթինօղլուն: Պատմաբանն ընդգծեց, որ Բունդեսթագի որոշումը չի պայմանավորում Թուրքիա-ԵՄ հարաբերություններով: Ավելին, նա համոզմունք հայտնեց, որ այդ հարաբերությունների օրակարգում գտնվող կարևորագույն խնդիրներից մեկը՝ փախստականների հարցը, ստեղծել է հենց Թուրքիան և այժմ կիրառում է Եվրոպայի դեմ որպես «զենք», որպես սպառնալիքի առարկա: Նա Սիրիայում ընթացող վերջին զարգացումները դիտարկեց որպես Թուրքիայի կողմից ցեղասպանությունն իր սահմաններից դուրս տանելու գործողություն: «Ռոժավայում՝ քրդերի հսկողության տակ գտնվող տարածքներում, ոչ մի հայ այլևս չկա: Ասորիներն աքսորվում են, ճնշումների տակ են: Այդ տարածքներում էթնիկ զտումներ են իրականացվում: Մեծամասամբ հայ բնակչություն ունեցող Քեսաբի վրա հարձակում իրականացվեց հենց Թուրքիայից՝ թուրքական զենքերով: Սա բոլորին է հայտնի: Ղարաբաղի խնդիրը ևս չպետք է դիտարկել Սիրիայի հարցից առանձին: 100 տարի անց ղարաբաղյան հակամարտությունն օգտագործվում է հայերին վախեցնելու համար՝ ասելու, թե տեսեք, 100 տարի առաջ նման բան ենք արել, 100 տարի հետո էլ նման բան կարող ենք անել»,- ասաց մտավորականը: Նա փաստեց, որ մեր օրերում խիստ դժվար է Թուրքիայում լինել հայ և ազատ ստեղծագործել: Դրա վառ ապացույցն է պոլսահայ նշանավոր լեզվաբան Սևան Նիշանյանը, ով բանտարկված է առնվազն մեկ տասնյակ տարով: «Սևանը շատ կարևոր բաներ է արել: Այսօր նա բանտում կրոնական հարցերի պատճառով չէ, որ հայտնվել է: Նա իր գրքերով ցնցել է հանրապետության հիմքերը»,- ասաց պատմաբանը՝ նշելով, որ թեպետ մինչև օրս Նիշանյանը սպառնալիքներ է ստանում, այդուհանդերձ չի դադարում նոր աշխատություններ գրել: Խոսելով Հայոց ցեղասպանության մասին` Չեթինօղլուն ընդգծեց, որ Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի ու Պոնտոսի հույների ցեղասպանությունները Հոլոքոստից տարբերվող շատ կարևոր մի կողմ ունեն: «Արևմուտքը երբեք հրեայի գենետիկ ավազանից չի օգտվել, սպանել է և վերջ. Թուրքիայում, սակայն, ցեղասպանություններն այդպիսին չեն եղել: Մի մասին սպանել են, իսկ մյուսին` առևանգել, բռնի մուսուլման դարձրել: Սա շատ կարևոր առանձնահատկություն է»,- նկատեց պատմաբանը, ով մեծանալով հենց Պոնտոսի տարածաշրջանում` ժամանակակից Թուրքիայի հյուսիսային, սևծովյան հատվածում, մանկուց ի վեր իմացել է Ցեղասպանության մասին: «Պետության քաղաքականությունն ու մարդկային արժեքները տարբեր են: Պետք է կարողանալ մադկային արժեքնները վեր դասել պետության շահերից: Արևմուտքը պետք է կյանքի կոչի իր իսկ հռետորաբանությունն ու որդեգրած արժեքները: Ցավոք, հաճախ խոսքերն ու գործողությունները իրարից տարբերվում են, և հենց դա է, որ մեզ խիստ վիրավորում է, բարդ իրադրության մեջ է դնում: Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին ես Երևանում էի և տեսա, թե ինչպես են ողջ աշխարհի ճնշված ժողովուրդները համերաշխության մեջ հայերի հետ: Դա ինձ մեծ հույս ներշնչեց: Հայաստանն ու հայկական հասարակությունն ասես դարձել են ողջ աշխարհի ճնշված ժողովուրդների հովանոցը»,- նման կարծիք հայտնեց Սաիթ Չեթինօղլուն:

դիտվել է 94 անգամ
Լրահոս
Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին Աստծուց շնորհն ունեմ լինելու Մեծ Հայրապետի խոնարհ սպասավորը․ Հայր Ասողիկ Հռոմի Պապը կոչ է արել քրիստոնյաներին անդադար աղոթել խաղաղության համար «Խաղաղության խորհուրդը» ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայի ապառազմականացման համաձայնագրին Խոշոր հրդեհ է բռնկվել․ մեքենան վերածվել է մոխրակույտի ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի համար նոր իրավական համակարգ է մշակում Փրկել են երիտասարդի կյանքը, նա սպառնում էր ցած նետվել Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից է մահացել 36-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Если бы у иранского народа было немного оружия, то власть сдалась бы за две секунды, заявил Трамп Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած կինոգործչին ԿԿՀ-ն վարույթ չի հարուցել մետրոյում Փաշինյանի վարքագծի առնչությամբ․ «Փաստինֆո» Վերին Լարսի անցակետում ավելի քան 2200 բեռնատար է կուտակվել Սա փողերի լվացում է, աշխատանք չի. Պեդրո Զարոկյան «Израиль был бы стертый с лица земли», если бы у Ирана было ядерное оружие, заявил Трамп Իրանը ցույց տվեց, որ իսկապես արժանի է հնագույն քաղաքակրթության ժառանգորդը լինելու և կրելու պատվին. քաղաքագետ Գավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր «Կանխվել է ծանր հանցագործություն»․ Քրեական ոստիկանության բացահայտումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am