Վանո Սիրադեղյան. 10 ասույթ-վանույթ-վարույթ
newmag-ը մեկտեղել է Վանո Սիրադեղյանի ոչ թե թևավոր խոսքերը, այլ խարազանող մտքերը, որոնք սփռված են նրա ստեղծագործություններով մեկ ու այսօր էլ թևածում են հայալեզու սոցցանցերում:
1. Եկեղեցիներին ու գերեզմանոցներին անպաշտոն կապված մարդիկ միատեսակ ձանձրալի են, հավասարապես բթամիտ են:
4. Երբ մարդուս միտքը զբաղված է, ձեռքերն ապրում են իրենց կյանքով: 5. Դադարը (ժամանակավոր թե հավերժ) չեն զգում: Զգում են դադարից վերադառնալը։ Ինչպես ուշաթափությունից ետ գալն են զգում ու չեն զգում գնալը։ 6. Այսքան գեղեցիկ, այսքան բնական լինեմ ու մեկ էլ չլինե՞մ… Չի կարող լինել: Ես ինչպե՞ս կիսեմ ինչ-որ սողունի ճակատագիրը: 7. Երկրի ձգողականությունը բավարար է մարդուս կանգուն պահելու համար, բայց բավարար չէ հոգեկան հավասարակշռությունը պահպանելու համար։
8. Արարողություններից զուրկ հայ կյանքում խաշ ուտելը միակ ամբողջական արարողությունն է, որ կապված չէ հուղարկավորության, ցեղասպանության և այլ արհավիրքների հետ: 9. Հանդարտ ընթացքի դեպքում Հայաստանը մեծ հայրենիք է: 10. Լածիրակների նորանոր ու նորածիլ բանդաները, որ այս երկրում կուսակցություններ են կոչվում, շարունակում են սնուցողին ու հարազատին կորցնելուց գլուխը կորցրած մարդկանց հոգին պղտորել:
