Այսօր ԱԺ-ում Կառավարության կողմից ներկայացված ՀՀ հարկային օրենսգրքի նախագծին առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկման ժամանակ ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանին հարց ուղղեց ՀՎԿ պատգամավոր Իշխան Խաչատրյանը:«Նախագծում առկա են հարկային վարչարարության արմատական փոփոխություններ, որոնք մտահոգությունների տեղիք են տալիս: Դա ոչ միայն մեր կողմից, այլ ՓՄՁ-ի, տնտեսավարողների, ձեռնարկատիրությամբ զբաղվող մեր հայրենակիցների կողմից: Ներկայումս շրջանառության հարկի դաշտում գտնվող հարկ վճարողներից քանի՞ տոկոսն է հետագայում գործելու այս համակարգում: Այսինքն` 115 մլն շրջանառության հարկ հարկվողների թիվը դուք իջեցնում եք: Արդյոք այս դրույթը քննարկվել է ՓՄՁ ներկայացուցիչների հետ: Եվ ի՞նչ սկզբունքով է ընտրվել շրջանառության շեմը 40 մլն դրամ: ՓՄՁ ոլորտի ներկայցուցիչների հետ քննարկվել է, թե ոչ»:
Հարցին ի պատասխան Վախթանգ Միրումյանն ասաց, որ հարկային օրենսգիրքն այն փաստաթուղթն է, որի շուրջ չեն կարող չլինել մտահոգություններ, որովհետև փաստաթուղթը հավասարակշռող է:
Շեմի նվազեցման հետ կապված նշեց, որ թե շեմը նվազեցնում ենք մինչև 40 միլիոն, ապա նշանակում է, որ 2016թ.-ի առաջին եռամսյակի տվյալներով, 2100 տնտեսավարող սուբյեկտներ կհայտնվեն ավելացված արժեքի հարկի դաշտում, որը ավելացված արժեքի հարկի դաշտից տեղափոխվել է շրջանառության հարկի դաշտ:
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը