Երևանում հայտնաբերվել է տղամարդու դի՝ հրազենային վնասվածքով
Այսօր ժամը 15:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր փողոցի տներից մեկում տղամարդու դի կա: Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։ Ոստիկաններն ու քննիչները նշված տան լոգարանում հայտնաբերել են տանտիրոջ` 67-ամյա Հ. Փ.-ի դին` գլխի մասում հրազենային վնասվածքով: Դիակի վրա հայտնաբերվել է նաև որսորդական հրացան, իսկ ննջարանում հայտնաբերվել է երկտող, որտեղ գրված է. «Անում եմ գիտակցորեն, ոչ ոք մեղավոր չէ: Այլընտրանք չունեմ, քոռանում եմ»: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
