Ազգային ժողովում Հարկային օրենսգրքի քննարկման ժամանակ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց. «Նման համապարփակ օրենսգիրքը քննարկվում է շտապողականության պայմաններում՝ առանց վերլուծությունների, հանրային քննարկումների, առանց մեզ ժամանակ տալու՝ այս հարցերը լուրջ քննարկենք:Կոնցեպտուալ խնդիրը, որ կա այս նախագծի հետ, այն է, որ շեշտադրումը դրված է անուղղակի հարկերի վրա:Ձեր հիմնավորումն այն է, որ հատկապես զարգացող երկրներում ազգային տնտեսության մրցունակությունն ու ներդրումային գրավչությունն ապահովելու համար անհրաժեշտ է հիմնական շեշտադրումը կատարել սպառման հարկման վրա, իսկ տնտեսվարող սուբյեկտների և ֆիզիկական անձանց եկամուտների հարկման համար սահմանել հնարավորին չափ ցածր հարկային բեռ: Մենք այդ դրույթը վիճելի ենք համարում, որովհետև խոսքը գնում է այն մասին, որ տնտեսական գործունեությունը հարկվի՝ անկախ արդյունքներից, ինչը շատ բացասական է ու չի կարող նպաստել ո՛չ տնտեսության զարգացմանը, ո՛չ ներդրումների ներգրավմանը»:
ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը պատասխանելով Լ. Զուրաբյանին՝ ասաց, որ իրականում Հարկային օրենսգիրքն Ազգային ժողովում ներկայացվել է դեռևս ապրիլի սկզբին. «Իհարկե, մենք չենք ակնկալում, որ այս քառօրյային սա ընդունվելու է, մինչև աշուն ժամանակ ունենք, ու ամեն պահի կարող ենք այս փաստաթուղթը քննարկել, ու պատրաստ ենք ընդունելու յուրաքանչյուր արժեքավոր առաջարկ: Նշված է, որ շեշտադրումը կատարվելու է անուղղակի հարկերի վրա, բայց այս պահին դա վերաբերում է ակցիզային հարկերին, խոսքը վերաբերում է միայն ծխախոտի և օղու արտադրություններին»:
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը