Գերմանիայի թուրք պատգամավորների հորդորը.արգելել Էրդողանի մուտքը երկիր

Գերմանական Frankfurter Allgemeine Sonntagszeitung պարբերականը գրել էր, որ  Գերմանիայի ոստիկանությունը կապահովի Բունդեսթագի` թուրքական ծագում ունեցող 11 պատգամավորների անվտանգությունը, քանի որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումից հետո նրանց նկատմամբ սպառնալիքները չեն դադարում: Բեռլինի ոստիկանությունը, Դաշնային խորհրդարանի ոստիկանությունն ու դաշնային անվտանգության ծառայությունը խնդրի վերաբերյալ որոշում են կայացրել պատգամավորների հետ ունեցած հանդիպման ժամանակ: Ավելացվել է Ջեմ Օզդեմիրի տան շուրջ հսկողություն պահպանող ոստիկանների թիվը: Ինչպես հաղորդում է Deutsche Welle-ը, Գերմանիայի կառավարության փախստականների և միգրացիայի հարցերով նախարար Այդան Օզօղուզը Գերմանիայում թուրքական ընկերություններին հորդորել է հստակ դիրքորոշում ցուցաբերել` ընդդեմ թուրք ծագում ունեցող պատգամավորների դեմ սադրանքների: «Մենք ակնկալում ենք, որ Գերմանիայի թուրքական կազմակերպությունները բացահայտ կերպով կքննադատեն պատգամավորների դեմ ուղղված սպառնալիքները: Արդեն ամեն ոք պետք է հասկանա, որ մենք տեր ենք կանգնում մեր ծագմանը, սակայն մենք Թուրքիայի` դեպի այստեղ մեկնած ձեռքը չենք»,- ասել է Օզօղուզը: Ձախերի կուսակցության պատգամավոր Սևիմ Դաղդելենը Bild am Sonntag պարբերականին տված հարցազրույցում ասել է, թե անհրաժեշտ է արգելել Էրդողանի մուտքը Գերմանիա: «Թուրքիայից` Գերմանիայի Դաշնային խորհրդարանի պատգամավորների դեմ բռնության դիմելու կոչ հնչեցնող անձի մուտքը Գերմանիա պետք է արգելվի: Այդ թվում և նախագահ Էրդողանի»,- ասել է նա:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Մեր երազների արյունով իրենց կյանքն են զարդարել. Խաչիկ Մանուկյան Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի մարդն է Հայաստանում. ադրբեջանագետ Սիրում է կյանքում նա իր… աթոռը Խարգ կղզու գրավnւմը ոչ միայն չի իջեցնի նավթի համաշխարհային գները, այլ կարող է բարձրացնել․ իրանագետ Վուչիչը շնորհակալություն է հայտնել Պուտինին Նիկոլ Փաշինյան, ազատ արձակիր դպրոցական տղաներին․ իրավապաշտպան ՖԱՖ-ը կրկին պահանջում է Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը Վճռաբեկ դատարանը ուժի մեջ թողեց Սրբազան շարժման ակցիայի մասնակցի արդարացման դատավճիռը Եռաբլուրում որդեկորույս ծնողների նկատմամբ բռնության գործով նոր քննություն կիրականացվի․ «Փաստինֆո» Ի՞նչ հայտնաբերեցին քննիչները Նիկոլ Փաշինյանի հետ վիճած եղբայրների տանը․ Լիա Սարգսյան Իրանում ԱՄՆ-ին ու Իսրայելին մեղադրել են հումանիտար օգնությամբ բեռնված ինքնաթիռը թիրախավորելու մեջ Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի մասնակից 18–ամյա եղբայրների բնակարանում խուզարկություն է կատարվում 1 տարի առաջ այս օրը Վալոդյա Գրիգորյանը Փարաքարում ջախջախեց ՔՊ-ին ՆԱՏՕ-ն գոյություն չունի առանց ԱՄՆ-ի․ Մարկո Ռուբիո ՄԱԿ-ում միաձայն ընդունվել է ՀՀ-ի ներկայացրած «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը Գիրդադյուլ բնակավայրի հայերի մեծ մասը կոտորվեց 1918 թ․-ին՝ թուրք-թաթարների կողմից Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում․ իրանցի վարորդը բեռնատարով կողաշրջվել է և մասամբ փակել ճանապարհը Սբ․ Աննա եկեղեցու միջադեպը իշխանությունների հակաեկեղեցական արշավի հետևանքն է. Մայր Աթոռ Թուրքիայում կրկին հայտարարել են Իրանից արձակված բալիստիկ հրթիռ չեզոքացնելու մասին «Բաքուն անցնում է հակագրոհի՝ ոչ միայն Հայոց ցեղասպանության ժխտմանը, այլ դրա վերջնական չեզոքացմանը». Արմեն Հովասափյան Վրաստանում էլեկտրաէներգիան թանկացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am