Երեկ` հունիսի 12-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացավ Վարդենիս քաղաքի բնակիչ, 41-ամյա Ոսկան Աղաջանյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել հունիսի 1-ին` Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս աշխատում էր Սևանի հարկային տեսչությունում` որպես օպերլիազոր: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 1-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Վարդենիս քաղաքի Կամոյի փողոցի բնակիչ, 41-ամյա Ոսկան Աղաջանյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ հատվածում դեպի Սևան ընթանալիս իր վարած Mitsubishi Pajero IO մակնիշի 08 ՍԼ104 համարանիշի ավտոմեքենայով դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել բաժանարար գոտու կանաչ հատվածում և բախվել երկաթե հսկայական գովազդային վահանակին: Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատար Սամվել Դավթյանի և նույն ջոկատի 3-րդ խմբի պետ Հայկ Վարդանյանի գլխավորությամբ: Փրկարարները քաղաքացիների հետ մեծ դժվարությամբ էին կարողացել վարորդին դուրս բերել ավտոմեքենայից, և օպերատիվորեն ժամանած Հրազդանի բժշկական կենտրոնի հերթապահ խումբը վիրավորին տեղափոխել էր Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղից ծայրահեղ ծանր վիճակով նրան տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածներն ասել էին, որ վիրավորին հիվանդանոց են ուղեկցել նաև վաշտի հրամանատարն ու տեղակալը: Ժամանել էին նաև ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ հարվածն այնքան ուժգին է եղել, որ հսկայական գովազդային վահանակը հիմքից պոկվել ու տապալվել էր՝ մասամբ խոչընդոտ հանդիսանալով դեպի Սևան ընթացող տրանսպորտային միջոցների վարորդների համար: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը