Ապրիլյան պատերազմի տեսագրությունը. նամակ՝ Բան Կի-Մունին

«Ոտքի՛ Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության բաց նամակը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար՝ Բան Կի-Մունին

Ձերդ գերազանցություն, հարգարժան Գլխավոր քարտուղար, Դուք անշուշտ տեղյակ եք, որ ս․թ․ ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում տեղի է ունեցել ռազմական բախում, որի արդյունքում զոհվել և վիրավորվել  են մի քանի հարյուր զինվորներ, եղել են զոհեր նաև խաղաղ բնակչության շրջանում, հազարավոր մարդիկ ստիպված են եղել ժամանակավոր լքել իրենց տները, շատերն էլ առ այսօր չեն կարող հետ վերադառնալ իրենց բնականոն կյանքին, քանի որ հակամարտող կողմերի միջև տեղի է ունեցել շփման գծի էական խախտում։ Ադրբեջանական Հանրապետությունը ս․թ․ ապրիլի 14-ին Անվտանգության Խորհուրդ է ներկայացրել նամակ (A/70/830–S/2016/346 ), որտեղ մեղադրել է Հայաստանի Հանրապետությանը այդ մարտական գործողությունները սկսելու համար։ Ներկայացնում ենք Ձեզ 2016թ․ ապրիլի 2-ին, ժամը 04-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Թալիշ գյուղի մատույցներում ադրբեջանական զինվորականների՝ հայկական պաշտպանական դիրքերի թիկունք ներթափանցելու փաստը հաստատող տեսագրությունը։ Հատուկ Ձեր  ուշադրությունն ենք ուզում դարձնել այն փաստին, որ տեսագրությունը կատարած հայ զինվորներից շատերը զոհվեցին այդ անհավասար մարտում։ Ս․թ․ մայիսի 26-ին Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի հրամանատարությունը թույլ չտվեց քաղաքացիական դիտորդներին և լրագրողներին այցելել այդ շրջանը՝ տեսագրության վայրը ճշտելու նպատակով։ Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանում ազնիվ մարդիկ մտահոգված են, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը ուղղորդվում է ապատեղեկությունների վրա հենված պաշտոնական քարոզարշավներով։ Մեզ համար անհասականալի է, թե ինչպես կարելի է տարածաշրջանում հաստատել կայուն խաղաղություն՝ միջազգային իրավունքը խարխլող գործողությունների միջոցով։ Մոլորակում ապրող բոլոր ժողովուրդների համար ՄԱԿ-ը հանդիսանում է խաղաղություն պահպանելու հարցում բարձրագույն մարմինը և վերջին հանգրվանը։ Խնդրում ենք Ձեզ, նախաձեռնել միջազգային հետաքննություն՝ ապրիլի 2-ին տեղի ունեցած հրադադարի ռեժիմի խախտման համար պատասխանատու կողմին բացահայտելու նպատակով։ Գտնում ենք, որ այդ ճշմարտության բացահայտումը մեր բոլորի պարտավորությունն է այդ մարտերում զոհվածների ընտանիքների առջեւ և անհրաժեշտ քայլ է հակամարտության խաղաղ կարգավորման համար։

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին Աստծուց շնորհն ունեմ լինելու Մեծ Հայրապետի խոնարհ սպասավորը․ Հայր Ասողիկ Հռոմի Պապը կոչ է արել քրիստոնյաներին անդադար աղոթել խաղաղության համար «Խաղաղության խորհուրդը» ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայի ապառազմականացման համաձայնագրին Խոշոր հրդեհ է բռնկվել․ մեքենան վերածվել է մոխրակույտի ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի համար նոր իրավական համակարգ է մշակում Փրկել են երիտասարդի կյանքը, նա սպառնում էր ցած նետվել Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից է մահացել 36-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Если бы у иранского народа было немного оружия, то власть сдалась бы за две секунды, заявил Трамп Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած կինոգործչին ԿԿՀ-ն վարույթ չի հարուցել մետրոյում Փաշինյանի վարքագծի առնչությամբ․ «Փաստինֆո» Վերին Լարսի անցակետում ավելի քան 2200 բեռնատար է կուտակվել Սա փողերի լվացում է, աշխատանք չի. Պեդրո Զարոկյան «Израиль был бы стертый с лица земли», если бы у Ирана было ядерное оружие, заявил Трамп Իրանը ցույց տվեց, որ իսկապես արժանի է հնագույն քաղաքակրթության ժառանգորդը լինելու և կրելու պատվին. քաղաքագետ Գավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր «Կանխվել է ծանր հանցագործություն»․ Քրեական ոստիկանության բացահայտումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am