«Ոսկե էջ» հարևան Իրանի պատմության համար

Հունվարի 16-ին տեղի ունեցավ մի իրադարձություն, որը կարելի է համաշխարհային նշանակության համարել: Այդ օրը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել են Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկման մասին: Նրանք ելույթ ունեցան այն բանից հետո, երբ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոն հանդես եկավ անցած տարվա հուլիսին Իրանի կողմից միջուկային համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարման մասին զեկույցով: Ամանոն հաստատեց, որ Թեհրանի գործողությունները թույլ են տալիս չեղարկել պատժամիջոցները: Իրանի և վեց գերտերությունների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև պատմական համաձայնագիրը ստորագրվել էր 2015 թվականի հուլիսի 14-ին` Վիեննայում: Ըստ համաձայնագրի՝ Իրանը պարտավորվել է չստեղծել միջուկային զենք և միջուկային օբյեկտներն օգտագործել բացառապես խաղաղ նպատակներով: Բացի այդ, Թեհրանը պարտավորվել է նաև 25 տարով ուրանի հարստացման իր ողջ ծրագիրն իրականացնել միջազգային վերահսկողության տակ: Այսպիսով, ԱՄՆ-ը ու Եվրամիությունը հանեցին Իրանի դեմ պատժամիջոցները: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտնել է, որ խոսքը միայն այն պատժամիջոցների մասին է, որոնք ներդրվել էին իրանական ատոմային ծրագիրը խափանելու ԱՄՆ մտադրությամբ։ ԵՄ արտաքին գործերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մողերինին ընդգծել է, թե հանվելու են ոչ միայն ԵՄ, այլև անդամ պետությունների ներդրած պատժամիջոցները։ Ընթացիկ տարվա հուլիսին Իրանն ու միջազգային միջնորդների վեցնյակը հայտարարել էր, թե հասել են պատմական համաձայնության իրանական ատոմային ծրագրի կարգավորման ուղղությամբ։ Բարդագույն բանակցություններն ավարտվել էին գործողությունների համատեղ ծրագրով, որի կատարման դեպքում հանվում էին ՄԱԿ ԱԽ-ի, ԱՄՆ-ի և ԵՄ կողմից ներդրված պատժամիջոցները։ 2013-ին Իրանում Հասան Ռոհանիի՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո  ԱՄՆ-ի և Իսլամական Հանրապետության հարաբերություններն ավելի կառուցողական են դարձել, դրանց հետագա բարելավումը կախված է Թեհրանից, հայտարարել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան: «Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի օրոք մենք որևէ կառուցողական երկխոսություն չունեինք: Ռոհանիի՝ իշխանության գալուց հետո շատ բան փոխվեց»,- լրագրողներին ասել է ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը: Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրն իրականություն դարձավ իրանցի ժողովրդի և փորձառու դիվանագետների աջակցության շնորհիվ, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին. «Միջուկային գործարքն իրականություն դարձավ երկրի ժողովրդի և իրանցի փորձառու և պրոֆեսիոնալ դիվանագետների աջակցության շնորհիվ»: Ռոհանիի խոսքով, համաձայնագրի իրականացման մեկնարկն ու պատժամիջոցների վերացումը լայն հնարավորություններ են բացում Իրանի տնտեսության համար. «Մենք նոր ներդրումներ կուղղենք երկրի տնտեսություն, և դա կփոխի տնտեսության պատկերը: Մեր երկրի ապագան ազատվեց պատժամիջոցների տեսքով խոչընդոտներից»: Ռոհանին գերտերությունների հետ միջուկային համաձայնագրի իրականացումը «ոսկե էջ» է անվանել երկրի պատմության համար։ Նա հույս է հայտնել, որ երկրի ապագա տնտեսությունն ավելի քիչ կախված կլինի նավթից. «Միջուկային համաձայնագիրը հնարավորություն է, որը մենք պետք է օգտագործենք երկրի զարգացման, ազգի բարեկեցությունը բարելավելու, տարածաշրջանում կայունություն ու անվտանգություն ստեղծելու համար»: Իրանը պատրաստ է ավելացնել նավթի արտահանման ծավալները, այս մասին հունվարի 17-ին հայտարարել է Իրանի նավթային արդյունաբերության փոխնախարար Ամիր Հոսեյն Զամանինին. «Հաշվի առնելով համաշխարհային շուկայի պայմանները՝ Իրանը պատրաստ է օրական 500 հազար բարելով ավելացնել նավթի արտահանման ծավալները»: Հետաքրքրական է, որ Սաուդյան բորսայի գլխավոր ինդիկատոր Tadawul All-Share Index-ը (TASI) նվազել է 300 կետով՝ հասնելով 5500 կետին։ Բորսայում սակարկվող բոլոր 167 ընկերությունների արժեթղթերի գինն ընկել է։ Սաուդյան Tadawul բորսան խոշորագույն առևտրային հարթակներից մեկն է արաբական երկրներում։ Այստեղ տեղի են ունենում արժեթղթերի, պարտատոմսերի, ֆոնդերի փայաբաժինների սակարկություններ։ Tadawul-ի կապիտալիզացիան կազմում է մոտ 31 մլրդ դոլար։ Նմանատիպ իրավիճակ է նաև հարևան Կատարում, որտեղ տարածաշրջանի մեծությամբ երկրորդ ֆոնդային հարթակն է գտնվում։ Սակարկությունների մեկնարկից մեկ ժամ անց հիմնական ինդեքսը նվազել է 5 տոկոսով՝ հասնելով 8800 կետի։ Իսկ ինդեքսների նվազման հիմնական պատճառը նավթի ծայրահեղ ցածր գներն են, ինչպես նաև Արևմուտքի կողմից Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները հանելու հնարավոր հետևանքները։ Այսպես, Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկումը փոխում է տարածաշրջանային ողջ քաղաքականության սլաքները: Սա նոր իրավիճակ է, նոր գաղափարների և հնարավորությունների Մետաքսյա  Շալունց

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն Ազիզյան Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան Աբրահամյան Ինձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից տեղեկացնում են «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Եվրոպան ամեն ինչ անում է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների հեռանկարը խափանելու համար, որով հետաքրքրված է նաև ԱՄՆ-ն․ Լավրով Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է Թուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքը Զիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարում Թրամփը հայտարարել է, որ մերժել է Իրանի առաջարկը Հորմուզի նեղուցի և միջուկային ծրագրի վերաբերյալ Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի արևելյան ափին․ ճանապարհները ջրածածկ են, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության Վրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՔՊ վերնախավի եկամուտների և կուտակումների թվաբանությունը․ տնտեսագետ Իշխանությունը կարող է սահմանափակել մեր քայլերը, բայց ոչ տնօրինել մեր հավատքը. Տեր Ռուբեն Հազարավոր մարդիկ Գերմանիայում բողոքի են դուրս եկել Բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները, արտաքին լուսավորության երկաթե սյունը և կողաշրջված հայտնվել ձորակում Չի անցել նույնիսկ 5 տարի Արցախի էթնիկ զտումից, իսկ Բայրամովն ասում է, որ Ադրբեջանը բազմազգ պետություն է, ուր հարգվում են ազգային պատկանելիությունը, կրոնը, մշակույթը․ Գասպարյան Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Ավտովթար Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում․ վիրավոր կա Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում ուղևորի մահվան պատճառով Չնայած թեմի առաջնորդի բացակայությանը՝ Գառնահովիտի Ս․ Գևորգ եկեղեցում նշվել է Ս․ Գևորգ զորավարի տոնը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am