Հնդկաստանի Գուջարաթ նահանգի իշխանությունները տեղի բնակիչներին եւ զբոսաշրջիկներին խորհուրդ են տվել առյուծների հետ սելֆի չանել, հաղորդում է NDTV հեռուստաալիքը։ Բանն այն է, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել դեպքերը, երբ առյուծները հարձակվել են իրենց հետ լուսանկարվել ցանկացող մարդկանց վրա։ Մասնավորապես, Gir Forest ազգային պարկում առնվազն երեք մարդ է մահացել առյուծների հետ սելֆի անելու պահին։ Մահացածներից մեկը 14-ամյա տղա էր։ Հնդկաստանի առանձին քաղաքներում ընդհանրապես արգելվել է սելֆին։ Նշեբնք, որ այս տարվա փետրվարին 11-րդ դասարանի աշակերտ էր մահացել, որը փորձել էր սելֆի անել մոտեցող գնացքի ֆոնին։ Հունվարին էլ ավստրիացի զբոսաշրջիկ կին էր մահացել, որն ընկել էր ջրհորը Ջունագարհ նավահանգստի ֆոնին սելֆի անելիս։
Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մարտի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը