Ամալ Քլունին կդառնա ադրբեջանցի լրագրողուհու պաշտպանը դատարանում
Համաշխարհային ճանաչում ունեցող իրավաբան Ամալ Քլունին հայտարարել է, որ կստանձնի ադրբեջանցի ազատազրկված հայտնի լրագրող Խադիջա Իսմայիլովայի գործը: Մարդու իրավունքների պաշտպանության գործերով հայտնի Ամալ Քլունին այս մասին հայտարարել է NBC հեռուստաալիքի եթերում: Հետաքրքրական է, որ Քլունին պատմել է այն հետապնդումների մասին, որոնց ենթարկվել է Իսմայիլովան, սակայն նրա անունը չի տվել: Այժմ Քլունին նաև Մալդիվների նախկին նախագահ Մոհամեդ Նաշիդի իրավաբանն է: Այդուհանդերձ Քլունին ասել է, որ ստանձնել է մի լրագրողուհու գործ, «որը իշխող ռեժիմում կոռուպցիայի մասին վկայություններ է բացահայտել»: Նա նշել է գաղտնի տեսախցիկի հանգամանքը, որով նկարահանվել էր ադրբեջանցի լրագրողուհու ինտիմ կյանքը և հրապարակվել:
