eBay-ում տեղի ունեցած աճուրդով 3,457 միլիոն դոլարով վաճառվել է ամերիկացի հանրահայտ միլիարդատեր Ուորեն Բաֆետի հետ ընթրելու իրավունքը։ Ինչպես փոխանցում է ТАСС-ը, Բաֆեթի հետ ընթրել պատրաստվողը ցանկացել է անանուն մնալ։
Նման աճուրդներ անցկացվում են ամեն տարի՝ 2000 թվականից։ Նպատակը բարեգործությունն է։ Աճուրդից ստացված գումարները փոխանցվում են հիմնադրամների։
Նշվում է, որ 2000 թվականին Բաֆեթի հետ ընթրելու հնարավորությունը վաճառվել է ընդամենը 24 հազար դոլարով, իսկ 16 տարիների ընթացքում այդ կերպ հավաքվել է 23 միլիոնից ավել գումար։
Մանրամասնվում է, որ ընթրիքները տեղի են ունենում Նյու Յորքի կենտրոնում գտնվող մսային Smith and Wollensky ռեստորանում եւ տեւում շուրջ 3 ժամ։ Բաֆեթի խոսքով՝ նման հանդիպումների ժամանակ քննարկվում է թեմաների լայն շրջանակ՝ բացի իր հետագա բիզնես ծրագրերից։ Ընթրիքի հնարավորությունը գնած անձն իրավունք է ունենում եւս 7 հոգու բերել իր հետ։
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը