Ինչու է ՆԱՏՕ-ի զորավարժություններին վրացական վաշտը բացակայել

Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին հայտնել է Լեհաստանում ՆԱՏՕ-ի «Անակոնդա-2016» զորավարժություններին վրացական վաշտի բացակայության պատճառները՝ ընդգծելով, որ պատրաստ է զեկույց ներկայացնել երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին Ավելի վաղ հաղորդվել էր, որ վրացական վաշտը չէր մեկնել Լեհաստան՝ կապված զինծառայողների շրջանում ջրծաղիկով հիվանդանալու դեպքերի հետ, հաղորդում է  Sputnik լրատվական գործակալությունը: Խիդաշելին Facebook-ի իր էջում գրել է. «Բնականաբար, ես մշտապես պատրաստ եմ ամեն տիպի զեկույց ներկայացնել երկրի գերագույն գլխավոր հրամանատարին, սակայն միանշանակ ցանկանում եմ, որ հասարակությունն իմանա՝ ես ամբողջական տեղեկատվություն եմ տրամադրել Անվտանգության խորհրդի քարտուղարին: Մենք չէինք կարող փոխարինել վաշտը, քանի որ գործնականում չենք ունեցել ժամանակ, որպեսզի իրականացնենք նոր անձնակազմի համար համապատասխան ընթացակարգեր: Չենք կարողացել փոխարինել նաև նրա համար, որ այդ զորավարժություններն ամեն վաշտի համար չեն: Դրանց պետք է մասնակցեր Operation Capability Concept-ի վաշտը: Operation Capability Concept-ը հարթակ է, որում ընդգրկված են վրացական երկու վաշտեր: Նրանցից մեկն «Ալֆան» է, որն արդեն իսկ ստացել է «Արագ արձագանքման ուժի» կարգավիճակ: Երկրորդ վաշտը «Չառլին» է, որը պետք է մեկներ Լեհաստան: Սակայն մեկնումից 24 ժամ առաջ զինծառայողների շրջանում հայտնաբերվել է ջրծաղիկ, ինչի մասին ՊՆ-ը իրազեկել է Լեհաստանի, ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի իր գործընկերներին»: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մարգվելաշվիլին պարզաբանում է պահանջում ՊՆ-ից՝ ՆԱՏՕ-ի «Անակոնդա-2016» զորավարժություններին չմասնակցելու համար:  

դիտվել է 152 անգամ
Լրահոս
Մեր երազների արյունով իրենց կյանքն են զարդարել. Խաչիկ Մանուկյան Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի մարդն է Հայաստանում. ադրբեջանագետ Սիրում է կյանքում նա իր… աթոռը Խարգ կղզու գրավnւմը ոչ միայն չի իջեցնի նավթի համաշխարհային գները, այլ կարող է բարձրացնել․ իրանագետ Վուչիչը շնորհակալություն է հայտնել Պուտինին Նիկոլ Փաշինյան, ազատ արձակիր դպրոցական տղաներին․ իրավապաշտպան ՖԱՖ-ը կրկին պահանջում է Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը Վճռաբեկ դատարանը ուժի մեջ թողեց Սրբազան շարժման ակցիայի մասնակցի արդարացման դատավճիռը Եռաբլուրում որդեկորույս ծնողների նկատմամբ բռնության գործով նոր քննություն կիրականացվի․ «Փաստինֆո» Ի՞նչ հայտնաբերեցին քննիչները Նիկոլ Փաշինյանի հետ վիճած եղբայրների տանը․ Լիա Սարգսյան Իրանում ԱՄՆ-ին ու Իսրայելին մեղադրել են հումանիտար օգնությամբ բեռնված ինքնաթիռը թիրախավորելու մեջ Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի մասնակից 18–ամյա եղբայրների բնակարանում խուզարկություն է կատարվում 1 տարի առաջ այս օրը Վալոդյա Գրիգորյանը Փարաքարում ջախջախեց ՔՊ-ին ՆԱՏՕ-ն գոյություն չունի առանց ԱՄՆ-ի․ Մարկո Ռուբիո ՄԱԿ-ում միաձայն ընդունվել է ՀՀ-ի ներկայացրած «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը Գիրդադյուլ բնակավայրի հայերի մեծ մասը կոտորվեց 1918 թ․-ին՝ թուրք-թաթարների կողմից Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում․ իրանցի վարորդը բեռնատարով կողաշրջվել է և մասամբ փակել ճանապարհը Սբ․ Աննա եկեղեցու միջադեպը իշխանությունների հակաեկեղեցական արշավի հետևանքն է. Մայր Աթոռ Թուրքիայում կրկին հայտարարել են Իրանից արձակված բալիստիկ հրթիռ չեզոքացնելու մասին «Բաքուն անցնում է հակագրոհի՝ ոչ միայն Հայոց ցեղասպանության ժխտմանը, այլ դրա վերջնական չեզոքացմանը». Արմեն Հովասափյան Վրաստանում էլեկտրաէներգիան թանկացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am