Վահրամ Բաղդասարյանի փեսան թանկարժեք «Ռենջ Ռովեր»-ը վարում է կեղծ համարանիշով (տեսանյութ)
Հունիս 10-ին, ժամը 15-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայողները ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել «Ռենջ Ռովերը» մակնիշի ռուսական պետհամարանիշով ավտոմեքենա։ Ավտոմատ հաշվառման համակարգում, մեքենան այս տարվա հունիսի 1-ին հաշվառվել է 35 AN 876 համարանիշով, սակայն մեքենան հունիսի 10-ին վարել են ռուսական կեղծ համարանիշով։ Օրինախախտ վարորդը տուգանվել է 200 հազար դրամի չափով։ Տեսանյութը հրապարակել էր ՀՀ ոստիկանությունը։ Այն, որ այսօր նման դեպքերի հաճախակի կարելի է հանդիպել, փաստ է։ Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ «Ռենջ Ռովեր» մակնիշի այս մեքենայի ղեկին, ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով, եղել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի դստեր՝ Տաթև Բաղդասարյանի ամուսինը՝ Նարեկ Նիկողոսյանը։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
