Էրդողանը ցանկանում է ընդդիմությանը բանտ ուղարկել
Թուրքիայի նախագահը հավանություն է տվել նախագծին, որով կարող են քաղաքական կյանքից դուրս նետել եւ բանտ ուղարկել նրա ամենակոշտ քննադատներին, գրում է նորվեգական VG կայքը: Սակայն պատգամավորական անձեռնմխելիություն թեման առավելագույն ուշադրության է արժանացել երկրի սահմաններից դուրս, որովհետեւ արդեն երկու անգամ խորհրդարանում ձեռնամարտի պատճառ է դարձել: Այդ ամենը կարող է քաղաքական երկրաշարժ առաջացնել, որը գուցե փոխի ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային եւ ազդի ԵՄ-ի հետ նրա հարաբերությունների վրա: Նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը հավանություն է տվել օրինագծին, որը քրեական հետապնդման դեպքում խորհրդարանականներին զրկում է անձեռնմխելիությունից: Այժմ խորհրդարանի 152 տարբեր պատգամավորի դեմ ընդհանուր առմամբ 799 գործ է հարուցված, հայտնում է Inosmi-ն:
