Էրդողան-Ալի 0-1. գերմանական ծաղրանկար

Գերմանացի արվեստագետները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Մուհամեդ Ալիի հոգեհանգստի արարողության ժամանակ ապրած ամոթալի պահերի վրա ուշադրություն գրավելու համար Բեռլինում երեկոյան ժամերին շենքերի պատերին բռնցքամարտիկի նրանց պատկերներով «Էրդողան-Ալի 0-1» գրությամբ պրոյեկցիոն ծաղրանկարի ցուցադրություն են կազմակերպել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական odatv.com լրատվական կայքը` նշելով, որ դա Էրդողանի անհավասարակշիռ դրսեւորումնների դեմ գերմանացի արվետագետների ինքնատիպ բողոքն է: Գերմանացի արվեստաբան Պիկսել Հելփերը՝ նշելով, որ սոցիալական մամուլում Էրդողանը մարդու իրավունքները ոտնահարող քաղաքականություն է տանում, «Էրդողան-Ալի 0-1» ծաղրանկարը մեկնաբանել է հետեւյալ կերպ. «Ժողովրդավարական ընտրությունների ճանապարհը բացելու համար Էրդողան բեյին կոչ ենք անում անպայման հրաժարական տալ»: Գերմանացի արվեստագետները հաճախ են նմանօրինակ «գովազդներ» կազմակերպում Բեռլինում Թուրքիայի դեսպանատան շենքի պատին` նվիրված Էրդողանի քաղաքականությանը, սակայն, այս անգամ նրանք այդ ծաղրանկարը տեղադրել են քաղաքի տարբեր հատվածներում եւս: Միջազգային մամուլը հայտնել է, որ լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիի հուղարկավորությանը մասնակցելու համար ԱՄՆ ժամանած Էրդողանը խիստ անհարգալջց ընդունելության է արժանացել: Ըստ ԶԼՄ-ների Ալիի հոգեհանգստի արարողությունից Էրդողանի շտապ Թուրքիա վերադառնալու պատճառ են հանդիսացել մի քանի միջադեպե. հոգեհանգստի արարողության ժամանակ Էրդողանը ցանկացել է Քաբա (իսլամական սրբավայր) կատարած ուխտագնացությունից բերած իր քիսուայի (իսլամական ծածկոց) մի մասը դնել դագաղի վրա, սակայն ստացել է «Մենք դա հետո կդնենք» պատասխանը, ինչը նա դժգոհությամբ է ընդունել: Բացի այդ, մերժվել է «Ղուրան» կարդալու իր եւ Կրոնական գործերի նախարար Մեհմեթ Գյորմեզի ցանկությունը: WLKY.com կայքն էլ գրել է, որ Ալլի հոգեհանգստից Էրդողանի շտապ հեռանալու համար գլխավոր պատճառը հանդիսացել է այն, որ Մոհամեդ Ալիի հոգեհանգստի հանդիսավոր արարողության մասնակից ԱՄՆ-ի ամենաճանաչված հրեա ռաբբի առաջնորդ, քաղաքական ակտվիստ Մայքլ Լերները, Ալիի հիշատակին ունեցած ելույթում, դիմելով աշխարհի առաջատար երկրների առաջնորդներին, հայտարարել է. «Թուրքիայի առաջնորդներին ասեք վերջ տան քրդերի սպանություններին»: Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Մուհամեդ Ալիի երկրպագու Էրդողանը նրա հուղարկավորությանը մասնակցելու համար ԱՄՆ այցը ծրագրել էր 2 օր ժամկետով, սակայն նրա գլխավորած պատվիրակությունը ընդամենը 4-5 ժամ հետո շտապ հետ վերադառնալու որոշում է ընդունել: CNN Turk-ն այդ առնչության հաղորդել է, որ Էրդողանի հետ վերադառնալու պատճառը հանդիսացել է այն, որ ԱՄՆ-ում նրան հարգալից չեն դիմավորել: Մուհամեդ Ալիի ընտանիքը Էրդողանի «ժեստային» պահանջներին պատասխանել է. ««Մենք դա չենք ցանկանում», ինչը վիրավորել է Էրդողանի պատվիրակությանը: Բացի այդ, ըստ թուրքական ԶԼՄ-ների` հոգեհանգստի արարողության ժամանակ Էրդողանին հրել են հետին շարքեր, իսկ Մոհամեդ Ալիի ընտանիքից ոչ մեկը չի մոտեցել բերած նվերները ստանալու համար եւ Էրդողանը ստիպված 15 րոպե սպասել է դրա համար:

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Մեր երազների արյունով իրենց կյանքն են զարդարել. Խաչիկ Մանուկյան Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի մարդն է Հայաստանում. ադրբեջանագետ Սիրում է կյանքում նա իր… աթոռը Խարգ կղզու գրավnւմը ոչ միայն չի իջեցնի նավթի համաշխարհային գները, այլ կարող է բարձրացնել․ իրանագետ Վուչիչը շնորհակալություն է հայտնել Պուտինին Նիկոլ Փաշինյան, ազատ արձակիր դպրոցական տղաներին․ իրավապաշտպան ՖԱՖ-ը կրկին պահանջում է Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը Վճռաբեկ դատարանը ուժի մեջ թողեց Սրբազան շարժման ակցիայի մասնակցի արդարացման դատավճիռը Եռաբլուրում որդեկորույս ծնողների նկատմամբ բռնության գործով նոր քննություն կիրականացվի․ «Փաստինֆո» Ի՞նչ հայտնաբերեցին քննիչները Նիկոլ Փաշինյանի հետ վիճած եղբայրների տանը․ Լիա Սարգսյան Իրանում ԱՄՆ-ին ու Իսրայելին մեղադրել են հումանիտար օգնությամբ բեռնված ինքնաթիռը թիրախավորելու մեջ Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի մասնակից 18–ամյա եղբայրների բնակարանում խուզարկություն է կատարվում 1 տարի առաջ այս օրը Վալոդյա Գրիգորյանը Փարաքարում ջախջախեց ՔՊ-ին ՆԱՏՕ-ն գոյություն չունի առանց ԱՄՆ-ի․ Մարկո Ռուբիո ՄԱԿ-ում միաձայն ընդունվել է ՀՀ-ի ներկայացրած «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը Գիրդադյուլ բնակավայրի հայերի մեծ մասը կոտորվեց 1918 թ․-ին՝ թուրք-թաթարների կողմից Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում․ իրանցի վարորդը բեռնատարով կողաշրջվել է և մասամբ փակել ճանապարհը Սբ․ Աննա եկեղեցու միջադեպը իշխանությունների հակաեկեղեցական արշավի հետևանքն է. Մայր Աթոռ Թուրքիայում կրկին հայտարարել են Իրանից արձակված բալիստիկ հրթիռ չեզոքացնելու մասին «Բաքուն անցնում է հակագրոհի՝ ոչ միայն Հայոց ցեղասպանության ժխտմանը, այլ դրա վերջնական չեզոքացմանը». Արմեն Հովասափյան Վրաստանում էլեկտրաէներգիան թանկացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am