Հայաստանի 2015 թվականի լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն արդեն սկսել է մրցաշրջան-2016-ի նախապատրաստությունը: Երեկ նա միացել է իր թիմակիցներին եւ առաջին հավաքն է անցկացրել:
Ինչպես տեղեկացնում է Դորտմունդի «Բորուսիայի» ֆեյսբուքյան էջը, թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ֆուտբոլիստներին բաժանել է երեք խմբերի, որոնք հերթականությամբ տարբեր թեսթեր են հանձնել Բրակելի մարզական կենտրոնում, Հելմուտ Կյորնիգի փակ մարզադահլիճում եւ Բոխումի համալսարանի ֆիզկուլտուրայի մասնաշենքում: Մարզիչների նպատակն է եղել պարզել ֆուտբոլիստների ներկայիս մարզավիճակը եւ դրա հիման վրա կազմել առաջիկա երեք շաբաթների մարզումային պլանը:
«Բորուսիան» Գերմանիայում կմնա մինչեւ հունվարի 6-ը, որից հետո կմեկնի Դուբայ, որտեղ կանցկացնի միակ ուսումնամարզական հավաքն այս ձմռանը: Թիմը Դորտմունդ կվերադառնա հունվարի 17-ին:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը