ԱՄՆ-ը կօգնի Հայաստանին թուլացնել տնտեսական կախվածությունը Ռուսաստանից

Միացյալ Նահանգների Կոնգրեսում քննարկել են Եվրասիային 2017-ին տրամադրվող ամերիկյան օգնության չափերը: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Միացյալ Նահանգները կօգնի Հայաստանին բարելավել տնեսական իրավիճակը եւ ինտեգրվել Հարավային Կովկասի էներգետիկ համակարգի մեջ: Այս մասին Վաշինգտոնում հայտարարել է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության ղեկավարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Թոմաս Մելիան: Խոսելով Կոնգրեսում անցնող լսումների ընթացքում՝ Մելիան ներկայացրել է 2017-ի ընթացքում տարածաշրջանի երկրներին ուղղվող ամերիկյան օգնության առաջնահերթությունները. «Հայաստանին ուղղվող մեր օգնությունը թույլ կտա Հայաստանին նվազեցնել տնտեսական կախվածությունը Ռուսաստանից: Այն Հայաստանին նաեւ թույլ կտա ինտեգրվել տարածաշրջանային էներգետիկ համակարգերի մեջ: Օգնության մի մասը միտված է լինելու նաեւ երկրի ներսում տեղական ինքնակառավարման ամրապնդմանը»: 2017 թվականին Սպիտակ տան կողմից առաջարկված պետբյուջեի նախագծի համաձայն, Հայաստանին ուղղվող ամերիկյան օգնությունը պետք է աճի 22 տոկոսով, կազմելով 22 միլիոն դոլար: Դրանից բացի Միացյալ Նահանգները 3 միլիոն դոլարից ավելի տրամադրելու է Հայաստանի ռազմական եւ իրավապահ համակարգերի զարգացման համար: Ամերիկյան օրենսդիրներից շատերը սակայն բյուջեի լսումների ընթացքում դեռ նախատեսում են զգալիորեն ավելացնել Հայաստանին հատկացվող ամերիկյան օգնության ծավալը: Ելույթ ունենալով լսումների ընթացքում, կոնգրեսական Դեյնա Ռորաբահերն ընդգծեց, որ Միացյալ Նահանգներն ունի կարեւոր մի հատկություն՝ մյուսների հետ կիսվելու կարեւորության գիտակցում. «Ես միշտ հպարտ եմ եղել ամերիկյան ժողովրդի մեծահոգությամբ՝ նրանք միշտ պատրաստ են ձեռք մեկնել կարիքավոր բոլոր մարդկանց, նույնիսկ եթե նրանց երբեք չեն հանդիպել»: ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչ Ալինա Ռոմանովսկին լսումների ընթացքում ներկայացրեց օրենսդիրներին ԱՄՆ-ի կողմից Եվրասիայի տարածքում օգնության տրամադրման չորս հիմնական ուղղությունները: Մասնավորապես, դրանք են երկրների անկախության եւ ինքնավարության ամրապնդումը՝ օգնելով երկրներին պաշտպանվել դրսի ճնշումներից, կոռուպցիայի դեմ պայքարն ու օրենքի գերակայության ապահովումը, ժողովրդավարության ամրապնդումն ու խոսքի ազատության պաշտպանությունը, ինչպես նաեւ խաղաղության ապահովումը. «ԱՄՆ-ի օգնության տրամադրման չորրորդ առաջնահերթությունն այս տարածաշրջանի երկրների համար խաղաղություն ապահովելն է, որը լուրջ վտանգի տակ է հայտնվել»: Ի դեպ, Ադրբեջանին հատկացվող ամերիկյան օգնությունը, որը Հայաստանին հատկացվող օգնությունից ավելի քան երկու անգամ պակաս է, ուղղված է հիմնականում Ադրբեջանում ժողովրդավարության եւ բաց հասարակության զարգացմանը: ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցչի խոսքով, որոշում ընդունելիս, հաշվի է առնվել այդ ոլորտում Ադրբեջանի լուրջ հետընթացը:  

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը 36-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Если бы у иранского народа было немного оружия, то власть сдалась бы за две секунды, заявил Трамп Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած կինոգործչին ԿԿՀ-ն վարույթ չի հարուցել մետրոյում Փաշինյանի վարքագծի առնչությամբ․ «Փաստինֆո» Վերին Լարսի անցակետում ավելի քան 2200 բեռնատար է կուտակվել Սա փողերի լվացում է, աշխատանք չի. Պեդրո Զարոկյան «Израиль был бы стертый с лица земли», если бы у Ирана было ядерное оружие, заявил Трамп Իրանը ցույց տվեց, որ իսկապես արժանի է հնագույն քաղաքակրթության ժառանգորդը լինելու և կրելու պատվին. քաղաքագետ Գավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր «Կանխվել է ծանր հանցագործություն»․ Քրեական ոստիկանության բացահայտումը Դավիթ Մինասյանին պատժում են, որին մասնակցում է դատական ողջ համակարգը․ իրավապաշտպան ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին. կան զոհեր և վիրավորներ Հունական հեռուստաեթերում թեժ վեճ է եղել Թուրքիայի թեմայով ԱՄՆ-ն և Իսրայելը կրկին հարվածներ են հասցրել Իրանի նավթաքիմիական օբյեկտներին Ինչ վիճակում է գտնվում էկոնոմիկայի նախարարությունում կրակոցից վիրավորվածը․ մանրամասներ Նախկին վարչապետի եղբորից և երկու փեսաներից կբռնագանձվի 2 տասնյակը գերազանցող անշարժ գույքեր Մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը իրեն ամրակցված զենքից կրակոց է արձակել Կրակոց է հնչել Էկոնոմիկայի նախարարությունում․ կա վիրավոր «Այ կոկորդիլոսի ձվերի մասնագետ», դու ցմահ ես դատվելու․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am