Երկիրը մաս-մաս վաճառելով՝ պահում են իշխանությունը. Ժ. Սեֆիլյան

Այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանը խոսելով ապրիլի առաջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական կողմից սանձազերծված պատերազմի մասին, նշեց. «Իշխանություններն իրենց վերարտադրության խնդիրը լուծելու համար դիմել են տարբեր միջոցների, որոնց մեջ եղել է նաև՝ մեր երկիրը մաս առ մաս վաճառելը: Այս տարիների ընթացքում բոլորս ականատես ենք եղել, թե ինչպես են այդ մարդիկ՝ արտաքին գործոնն օգտագործելով, մեր երկիրը մաս-մաս վաճառելով, պահել իրենց իշխանությունը: Այլևս բան չի մնացել վաճառելու, հերթը հասել է Արցախին: Այն, ինչ ասում եմ, ասում եմ ամենայն պատասխանատվությամբ և ցավով: Այո, Սերժ Սարգսյանն իր իշխանությունը երկարացնելու նպատակով շահարկում է Արցախի խնդրի լուծումը՝ դրա դիմաց մեծ խոստումներ ստանալով: Այդ խոստումների մեջ մտնում են նաև մեծ գումարներ, որոնցով իր իշխանությունը պետք է երկարացնի»: Սէֆիլյանն ընդգծեց՝ բոլորս ականատես ենք, թե ինչպիսի պատրաստակամությամբ է Սերժ Սարգսյանը խոսում 5 շրջանները զիջելու մասին. «Տեսախցիկներից հեռու տարբեր ձևաչափերի հանդիպումներ են լինում, որոնց մասին մենք տեղեկանում ենք, որտեղ նա նշում է, որ պատրաստ է հայկական զորքերն անմիջապես դուրս բերել այդ տարածքներից: Ադրբեջանցիներն ասում են՝ 6,5 շրջան, Սերժ Սարգսյանն ասում է՝ ոչ, 5 շրջան: Հասել ենք այն օրվան, որ մի օր Սերժ Սարգսյանի շուրթերից լսելու ենք՝ հանուն խաղաղության պետք է գնանք զիջումների»:  

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը 36-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Если бы у иранского народа было немного оружия, то власть сдалась бы за две секунды, заявил Трамп Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած կինոգործչին ԿԿՀ-ն վարույթ չի հարուցել մետրոյում Փաշինյանի վարքագծի առնչությամբ․ «Փաստինֆո» Վերին Լարսի անցակետում ավելի քան 2200 բեռնատար է կուտակվել Սա փողերի լվացում է, աշխատանք չի. Պեդրո Զարոկյան «Израиль был бы стертый с лица земли», если бы у Ирана было ядерное оружие, заявил Трамп Իրանը ցույց տվեց, որ իսկապես արժանի է հնագույն քաղաքակրթության ժառանգորդը լինելու և կրելու պատվին. քաղաքագետ Գավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր «Կանխվել է ծանր հանցագործություն»․ Քրեական ոստիկանության բացահայտումը Դավիթ Մինասյանին պատժում են, որին մասնակցում է դատական ողջ համակարգը․ իրավապաշտպան ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին. կան զոհեր և վիրավորներ Հունական հեռուստաեթերում թեժ վեճ է եղել Թուրքիայի թեմայով ԱՄՆ-ն և Իսրայելը կրկին հարվածներ են հասցրել Իրանի նավթաքիմիական օբյեկտներին Ինչ վիճակում է գտնվում էկոնոմիկայի նախարարությունում կրակոցից վիրավորվածը․ մանրամասներ Նախկին վարչապետի եղբորից և երկու փեսաներից կբռնագանձվի 2 տասնյակը գերազանցող անշարժ գույքեր Մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը իրեն ամրակցված զենքից կրակոց է արձակել Կրակոց է հնչել Էկոնոմիկայի նախարարությունում․ կա վիրավոր «Այ կոկորդիլոսի ձվերի մասնագետ», դու ցմահ ես դատվելու․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am