Ժ. Սեֆիլյանը՝ Բաբայանի վերադարձի մասին
Հունիսի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանն անդրադարձել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանի վերադարձին։ Հարցին՝ արդյոք Արցախի և ՀՀ իշխանությունները վախեցա՞ծ են Սամվել Բաբայանի վերադարձով, Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց." Բոլորն էլ նկատեցին, թե ինչպիսի ջղաձգված վիճակ է տիրում Ստեփանակերտի «իշխանիկների» մոտ։ Դժբախտաբար, ապրիլյան դեպքերը ևս դաս չեղան Սերժի կողմից նշանակված այդ բաժնի համար։ Բայց ես կարծում եմ, որ տակավին ուշ չէ խելքի գալու համար, որովհետև նրանք շատ լավ գիտակցում են, որ եթե Սերժի այս դավաճանական ընթացքը շարունակություն ունենա, ապա առաջին հերթին իրենք են տուժելու",–նշեց նա։ Վերջինս վստահ է, որ Սերժ Սարգսյանին ծառայած մարդիկ, ովքեր այս երկար տարիների ընթացքում բնակվում են Արցախում, չեն ուզենա լքել Արցախը, և հուսով է, որ նրանք կվերանայեն իրենց գործելաոճը, «վերջապես դուրս կգան այդ բռնապետական, բանդիտական կուլտուրայից»։
