Հարկային նոր օրենսգրքով թանկացումներն անխուսափելի են

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Միջազգային որոշ կազմակերպություններ ակնհայտորեն հետաքրքրված են Հայաստանում Հարկային նոր օրենսգրքի ընդունումով։ Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ նրանք հակված են այդ ճանապարհով ապահովագրել իրենց տրամադրած միջոցների վերադարձը։ Այս հարցին անշուշտ դժվար է միանշանակ պատասխանել։ Ամեն դեպքում փաստն այն է, որ կա հարկերի հավաքումն ավելացնելու ակնհայտ շահագրգռվածություն։ Սակայն որքան էլ տարօրինակ է, փորձ է արվում դրան հասնել ոչ թե տնտեսության համար հավելյալ խթաններ ստեղծելու կամ ստվերը կճատելու, այլ հարկային բեռը ծանրացնելու միջոցով։ Թանկացումը չի շրջանցի ոչ միայն բենզինի, այլև դիզելային վառելանյութի շուկան։ Եթե այսօր այն չի հարկվում ԱԱՀ-ով, ապա օրենսգրքի ընդունումից հետո կմտնի այդ դաշտ։ Միայն ակցիզային հարկի դրույքաչափի տարեկան 15 տոկոս ավելացման հետևանքով լիտրի հաշվով վառելանյութի գները առնվազն 20-30 դրամով կավելանան։ Նույնպիսի փոփոխություններ տեղի կունենան նաև ենթաակցիզային մյուս ապրանքների շուկաներում, որտեղ նախատեսվում են դրույքաչափերի ավելացումներ։ Ինքնըստինքյան հարկային բեռի ծանրացում է ենթադրում ԱԱՀ դաշտի ընդլայնումը։ Առավել ևս, որ առանձին ոլորտներ մինչև այժմ ընդհանրապես ազատված են եղել հարկումից։ Խոսքը մասնավորապես վերաբերում է գյուղատնտեսությանը։ Դժվար չէ պատկերացնել, թե գյուղատնտեսության հարկումը ինչպիսի մեծ քանակությամբ ապրանքների վրա կարող է տարածվել։ Գների բարձրացման լուրջ ռիսկեր է պարունակում առևտրի, ինչպես նաև ծառայությունների ոլորտում հարկային գործող հարաբերությունների վերանայումը։ Դա նշանակում է, որ բազմաթիվ տնտեսավարողներ անցնելու են ավելի ծանր հարկային դաշտ՝ ստիպված լինելով հարկային բեռի ավելացումը փոխհատուցել գների բարձրացմամբ։ Գաղտնիք չէ, որ ամեն պարագայում անուղղակի հարկերի ընդլայնումը կամ դրանց հարկային բեռի ծանրացումը ենթադրում է սպառողների վրա ճնշման ավելացում։ Այնպես որ ներկայացված Հարկային օրենսգիրքը հիմնականում ծանրանալու է հասարակության վրա՝ խորացնելով առանց այն էլ լարված սոցիալական վիճակը։ Դրանից, ըստ էության, չի շահելու նաև տնտեսությունը՝ չհաշված հարկային որոշ հարաբերություններում առաջարկվող մանր-մունր պարզեցումները։ Ըստ էության, քիչ թե շատ էական սոցիալական խնդիր չի լուծում նաև եկամտային հարկի առաջարկվող փոփոխությունը։ Ընդհակառակը, այն ավելի շուտ կհանգեցնի հասարակության եկամուտների կրճատման, քան ավելացման»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Գավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր «Կանխվել է ծանր հանցագործություն»․ Քրեական ոստիկանության բացահայտումը Դավիթ Մինասյանին պատժում են, որին մասնակցում է դատական ողջ համակարգը․ իրավապաշտպան ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին. կան զոհեր և վիրավորներ Հունական հեռուստաեթերում թեժ վեճ է եղել Թուրքիայի թեմայով ԱՄՆ-ն և Իսրայելը կրկին հարվածներ են հասցրել Իրանի նավթաքիմիական օբյեկտներին Ինչ վիճակում է գտնվում էկոնոմիկայի նախարարությունում կրակոցից վիրավորվածը․ մանրամասներ Նախկին վարչապետի եղբորից և երկու փեսաներից կբռնագանձվի 2 տասնյակը գերազանցող անշարժ գույքեր Մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը իրեն ամրակցված զենքից կրակոց է արձակել Կրակոց է հնչել Էկոնոմիկայի նախարարությունում․ կա վիրավոր «Այ կոկորդիլոսի ձվերի մասնագետ», դու ցմահ ես դատվելու․ Նաիրա Զոհրաբյան (video) Դավիթը ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում է, մեզ համար կարևոր է նրա առողջական վիճակը (video) «Քո խաղաղությունը քեզ պահիր․ արդարությունը վերականգնելու ենք»․ Հովհաննես Իշխանյան (video) Տիգրան Ավինյա՛ն, խաբում ես․․․ Արթուր Չախոյանը բացահայտում է (video) Ռուսաստանն անցավ հարձակման. ի՞նչ է զիջելու ԱՄՆ-ն. Հայկ Այվազյան (video) Դավիթի կյանքը վտանգված է․ Դավիթի ընկերները դիմեցին գլխավոր դատախազին (video) Այնպիսի մարդիկ կան, որ հացի փող չեն կարում աշխատեն․ իրենք 7-ական միլիոն պարգևավճար են ստանում (video) «Ալե՛ն, ստացա՞ր Բաքվից պատասխանդ»․ Նաիրա Զոհրաբյան (video) Վարորդը հսկիչ չէ, սա արդեն «բեսպրեդելի» է նման. Իզաբելլա Աբգարյանը՝ քաղաքապետարանի նոր պահանջի մասին Պուտինը 2 հստակ կոչ է արել Հայաստանի ընդդիմությանը․ բացեմ փակագծեր․ Հայկ Այվազյան (video) «Ժաննա՛, կերածդ հացը հարամվելու է, երեխաներիդ դեմն է գալու, եթե Դավիթի հարցը չլուծես». Մանկավարժ (video) Սպիտակում շնամարտ կազմակերպելու դեպքով 3 անձ ձերբակալվել է Արտաքին քաղաքականություն, Արցախ, անվտանգություն, եկեղեցի. ի՞նչ է փոխվել և ի՞նչ է մնացել. 2026 vs 2021. ՔՊ-ի նախընտրական ծրագրերի տարբերությունները. Civilnet Իրանի բանակը պատրաստ է պшտերազմել այնքան, որքան անհրաժեշտ կհամարի ղեկավարությունը. Իրանի բանակի ներկայացուցիչ 1 մլրդ 100 մլն դրամ, բազմաթիվ գույքեր. Հովիկ Աբրահամյանի եղբոր, փեսաների ապօրինի գույքերի պահանջը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am