Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը երկրի տնտեսությունը կառուցելու է մեկ բարել նավթի համար 25-30 դոլար գնային մակարդակի հիման վրա։ Այդ մասին խորհրդարանի լիագումար նիստում հայտարարել է Ադրբեջանի Կենտրոնական բանկի նախագահ Էլման Ռուստամովը.
«Ներկայումս դա մեր գլխավոր առաջադրանքն է ինչպես մանաթի փոխարժեքի կայունացման, այնպես էլ մակրոտնտեսական կայունության պահպանման տեսանկյունից»։
ԿԲ-ի ղեկավարը մանաթի արժեզրկումը որակել է որպես «կոշտ անկում»՝ ընդգծելով, որ այն հարմարավետ չի եղել բնակչության, ֆինանսա-բանկային սեկտորի, բիզնեսի ու կառավարության համար։
Ռուստամովը հավելել է, որ Ադրբեջանի ռազմավարական արժութային պաշարները հասնում են 40 միլիարդ դոլարի, որը նա բավական է համարել մանևրելու, տնտեսության դիվերսիֆիկացման ու տնտեսության զարգացման առավել կայուն հիմքի անցում կատարելու համար։
Սրանից առաջ Ադրբեջանի խորհրդարանի տնտեսական քաղաքականության, արդյունաբերության ու ձեռնարկատիրության հանձնաժողովի նախագահ Զիյադ Սամեդզադեն հայտարարել էր, որ Ադրբեջանը կվերանայի 2016 թվականի պետբյուջեն։ Այն կառուցվել է մեկ բարելի համար 50 դոլար գնային հաշվարկի հիման վրա, սակայն ներկայումս մեկ բարել նավթի գինը կազմում է մոտ 30 դոլար։
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը