97 տարի առաջ այս օրը` 1919-ի հունիսի 10-ին, Օսմանյան կայսրության Մեծ Վեզիր, ներքին գործերի նախարար Մեհմեդ Թալեաթ Փաշան (1874–1921), պատերազմի նախարար Իսմայիլ Էնվեր Փաշան (1881–1922), նավատորմի նախարար Ահմեդ Ջեմալ Փաշան (1872–1922) և դոկտոր Նազըմը մեղավոր ճանաչվեցին պատերազմական հանցագործություն կատարելու գործում և Թուրքական ռազմական դատարանի կողմից հեռակա կարգով դատապարտվեցին մահապատժի:
Ինչպես հիշատակում է Horizon Weekly պարբերականը` Թուրքական ռազմական դատարանը ձևավորվել էր 1919-20 թվականներին` Մուդրոսի զինադադարի կնքումից անմիջապես հետո:
Միություն և առաջադիմություն կոմիտեի ղեկավարների նկատմամբ մի շարք մեղադրանքներ ներկայացվեցին, այդ թվում` Սահմանադրության խախտում, պատերազմական շահարկումներ և հայերի ու հույների կոտորածներ: Դատարանի վճռով նրանց համար մահապատիժ էր սահմանվում:
Թուրքական ռազմական դատարանը հարկադրված փակվեց Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ թուրքական ազգային շարժման կազմավորման ժամանակ: Իսկ նրանք ովքեր ազատազրկման էին դատապարտվել, 1923-ի մարտի 31-ին համաներման արժանացան նոր ձևավորված քեմալական կառավարության կողմից:
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը