«Ատլետիկո»-ն բազմաթիվ հզոր մրցակիցների է դիմադրել. Դե Խեա
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ Դե Խեան, ով նախկինում հանդես է եկել Մադրիդի «Ատլետիկո»-ի կազմում, կարծում է, որ իր նախկին ակումբն արժանի չէր Չեմպիոնների Լիգայի եզրափակչում պարտություն կրելուն: «Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ հասնելու ճանապարհին «Ատլետիկո»-ն բազմաթիվ հզոր մրցակիցների է դիմադրել, և կարծում եմ՝ արժանի հաղթանակ կարող էր տոնել եզրափակչում: Այդ ակումբն իմ սրտում է, և ես միշտ կերկրպագեմ «Ատլետիկո»-ին», – ասել է իսպանացի դարպասապահը:
