Միհրան Պողոսյանը հարցաքննվել է
Արդարադատության նախարարության ԴԱՀԿԾ նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ Պանամայի օֆշորային գործարքների հետ կապված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են քննչական գործողություններ: Այդ մասինPanorama.am-ին փոխանցել է ՀՔԾ մամուլի ծառայության պատասխանատու Միքայել Ահարոնյանը: Նա տեղեկացրեց, որ քննչական գործողությունների շրջանակում մի խումբ անձինք, այդ թվում՝ Միհրան Պողոսյանը հարցաքննվել են: «Բազմաթիվ քննչական գործողություններ են կատարվում, բայց նախաքննության այս փուլում դրանք հրապարակման ենթակա չեն, որովհետև դրանց հրապարակումը այս փուլում չի բխում քննության շահերից», -ասաց նա: Ավելին՝ այստեղ
