Արա Բուդաղյանն ազատ արձակվեց
Րոպեներ առաջ ՀՀ ազգային անվտանգության ծառայության շենքից ազատ արձակվեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով 11 ամիս անազատության մեջ պահված Արա Բուդաղյանը:Հարցին՝ սպասո՞ւմ էիք արդարացման՝ Բուդաղյանը պատասխանեց. «Հա, բա ոնց: Եթե ես մեղավոր լինեի, հիմա այսպես չէի քայլի»: 2016թ. հունիսի 1-ի որոշմամբ` Ս. Խաչատրյանին, Ա.Ղևոնդյանին և Մ. Գրիգորյանին ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից գրկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից նախաքննական մարմինը Հ. Ավագյանի նկատմամբ անջատել է N քրեական գործը և փոփոխել մեղադրանքը, որոշումն ուղարկվել է դատախազին: Նկատի ունենալով, որ Հ. Ավագյանի նկատմամբ քրեական գործն անջատվել է դատավարական նորմերի պահանջների խախտմամբ, դատախազի կողմից քննիչին տրվել է ցուցում՝ անջատված քրեական գործը մայր գործին միացնելու մասին որոշում կայացնելու և միևնույն հանցագործությանը մասնակցելու մեջ մեղադրվող անձանց արարքներին մեկ վարույթի շրջանակներում պատշաճ իրավաբանական գնահատական տալու վերաբերյալ: Տրված ցուցումների կատարման արդյունքում՝ նշված գործերը միացվել են մեկ վարույթում, և հունիսի 10-ն որոշումներ են կայացվել սպանության փորձի կատարմանը մասնակցելու համար Ա.
