Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պատժամիջոցների վերացումից հետո Թեհրանը կարող է միանալ տարածաշրջանային խոշոր նախագծերին, ինչպիսին է «Անդրանատոլիական» գազատարը (TANAP)։ Այս մասին այսօր Բաքվում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փակայինը։
Իրանը ծրագրում է նաև անդամակցել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը։ «Մենք կարող ենք Ադրբեջանի հետ համատեղ ներդրումներ կատարել նավթային ոլորտում։ Իրանը պատրաստ է օգտվել շինարարական ոլորտում Ադրբեջանի ներդրումներից»,- ասել է նա:
TANAP գազատարի նախագիծը նախատեսում է ադրբեջանական «Շահ Դենիզ» գազային հանքավայրի գազը թուրք-վրացական սահմանից հասցնել մինչև Թուրքիայի արևմտյան սահման։ Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է 10 միլիարդ դոլար։
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը