Ադրբեջանցիները և Ադրբեջանի նախագահը երբեք չեն զիջի ոչ մի սանտիմետր. Փոլադ Բյուլբյուլօղլու
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն հայտարարել է, թե ադրբեջանցիները, Ադրբեջանի նախագահը երբեք չեն զիջի ոչ մի սանտիմետր: «Դա պետք է գիտակցեն բոլորը՝ և´ Հայաստանը, և´ միջազգային հանրությունը, և´ համանախագահները: Ադրբեջանի նախագահը, ԱԳՆ-ն բազմիցս հայտարարել են այդ մասին, սակայն մեզ չեն լսում, չեն ցանկանում լսել: Ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ ստատուս քվոն անընդունելի է: Եթե Լեռնային Ղարավաղի հակամարտության սկզբնապատճառը չլուծվի, չկասեցվի Ադրբեջանի դեմ ագրեսիան ու Հայաստանի զորքերը դուրս չբերվեն մեր երկրի տարածքից, ապա ոչ ոք չի կարող ոչ մի երաշխիք տալ»,- ասել է նա:
