ՀՀ իշխանությունները չեն կարող միայնակ պայքարել կաշառակերության դեմ.ՕԵԿ
ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը հայտարարեց,որ ՀՀ իշխանությունները չեն կարող միայնակ պայքարել կաշառակերության դեմ: Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ: «Դժվար է պատկերացնել, որ կոռուպցիայի մեջ թաթախվածները դրա դեմ պայքարեն. չէ՞ որ կոռուպցիան առաջին հերթին ծաղկում է գործադիր իշխանությունում: Դրա դեմ պայքարի համար անկախ վերահսկիչ մարմին է պետք, որտեղ կլինեն իշխանության, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Եթե իշխանությունը իր դեմ է պայքարում, ապա նման պայքարի արդյունքները գուշակել պետք չէ: Եվ ծառայողական մեքենաների կրճատումով գործին չես օգնի»,- ասել է Շահգելդյանը:
