Խանութներում մեծ է անիրական զեղչերի մասին մոլորեցնող գովազդների թիվը
«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց. «Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մեծածավալ մոնիթորինգային ծրագիր չի իրականցնում, ինչի հետեւանքով օրեցօր աճում են խանութներում անիրական զեղչերի մասին մոլորեցնող գովազդները :Համակարգային ուսումնասիրություն է պետք, հակառակ դեպքում այս խնդիրը օրեցօր ավելի է խորանալու: Համապատասխան մարմինը ստուգում է միայն այն ժամանակ, երբ կոնկրետ բողոք է լինում քաղաքացու կողմից: Ֆեյսբուքում քննարկվում են անբարեխիղճ մրցակցության դեպքերը, դրա մասին հասարակության մեծ մասը չի տեղեկանում, տնտեսվարող սուբյեկտը չի պատժվում եւ խնդիրը չի լուծվում»: Բաբկեն Պիպոյանը նշեց, որ մոնիթորինգ կարող է իրականացնել միայն դրա համար ստեղծված պետական հանձնաժողովը, քանի որ միայն այդ մարմինն ունի իրավասություն ուսումնասիրելու ապանքների գների վերաբերյալ փաստաթղթերը եւ հայտնաբերել խախտումները: Բաբկեն Պիապոյանը նկատեց, որ մոնիթորինգ անցկացնելու գործում պետք է ներգրավված լինեն քաղաքացիներ, որոնք կվստահեն հանձնաժողովին ու կհայտնեն նրան իրենց տեսած յուրաքանչյուր խախտում:
