Հարկային օրենսգիրքը չհաջողված փաստաթուղթ է.Միքայել Մելքումյան
«2015 թվականի պետական բյուջեի կատարողականին ձեռնպահ ենք քվեարկելու: 2015 թվականը բացասական իմաստով բացառիկ տարի էր, հիմնական տնտեսական ցուցանիշները ձախողվել են, չեն կատարվել և նմանատիպ տարի եղել է մեկ էլ 2009 թվականին»,-հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ: Ռազմարդյունաբերության համակարգը տնտեսության քարշակը պետք է դառնա, և Հայաստանը ԵՏՄ շրջանակներում պետք է կարողանա իր արտադրական հզորությունները մասնագիտացնել,հայտարարեց նա: Ինչ վերաբերում է ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուսի ապահովմանը, ապա նա ասաց, որ կողմ են 4+4+4 ձևաչափով քննարկումներին և երկու թեզ առաջնային համարեց՝ id քարտերի ապահովումը և մատնահետքի նույնականացումը։ Անդրադառնալով հարկային օրենսգրքի քննարկմանը՝ նա ասաց. «Դա, մեղմ ասած, չհաջողված փաստաթուղթ է, այս փուլում այդ նախագիծը պետք է հետ կանչվի, որովհետև չի կարողանում արտահայտել տնտեսության զարգացման ապագա միտումները:Օրենսգրքով ամրագրվում է, որ հարկային ծառայության աշխատակիցը ամեն ժամ բիզնեսում կարող է ներկա գտնվել»:
