Արծվիկ Մինասյանը չի փոխվել և գիշեր-ցերեկ աշխատում է.ՀՅԴ
«Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը որևէ սխալ բան չի ասել, նա նշել է, որ մենաշնորհները պետք է կանոնակարգվեն օենքով :Այն, ինչ ասել է, նա մեջբերել է Սահմանադրությունից: Գուցե շաքարավազի օրինակը լավը չէր, բայց տվել է ամենապրոֆեսիոնալ գնահատականը: Նա գիշեր-ցերեկ աշխատում է», - ԱԺ ճեպազրույցնրի ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Ա.Մինասյանը «չի փոխվել», նա այսօր էլ պայքարում է մենաշնորհների դեմ, ինչը սկսել է շատ ավելի վաղուց, քան այդ մասին հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը,հայտարարեց նա և հավելեց.«Տասը տարուց ավելի խոսում են այդ մասին, բայց յուրաքանչյուր պրոցեսում գալիս է մի իրավիճակ, որ այևս անհնար է որոշ հարցերի միանգամից լուծում տալ: Էլի եմ կրկնում, ՀՅԴ-ն իր աշխատանքը կատարում է այնպես, ինչպես արել է ընդդիմադիր եղած ժամանակ»:
