Մենք գտնվում ենք սոցիումի ուժեղ ճնշման տակ

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Երբ մեզ ինչ-որ բան դուր չի գալիս, մենք չենք վարանում ամենասուր, ամենակոպիտ, ամենավիրավորական բառերով դրա մասին խոսել։ Մանավանդ այսօր՝ համացանցի դարում, կարիք չկա թեկուզ մի քանի վայրկյան շունչ քաշելու, դիմացինիդ աչքերին նայելու` ստեղնաշարը ձեռքի տակ է։ Բայց երբ մենք ինչ-որ բան հավանում ենք՝ սկսած անձրեւից հետո հայտնված ծիածանից եւ վերջացրած ինչ-որ հասարակական երեւույթով, մենք չենք շտապում մեր գոհունակությունը հրապարակավ հայտնել։ Պատճառն այն է, որ մենք գտնվում ենք սոցիումի ուժեղ ճնշման տակ՝ վախենում ենք, որ ցանկացած դրական բառ սխալ է հասկացվելու այն հասարակության մեջ, որտեղ ընդունված է իրար փնովել եւ նախանձել։ Ի հեճուկս հասարակական այդ ճնշման` ուզում եմ երեք պաշտոնյաների մասին բարի խոսքեր ասել: Դավիթ Փախչանյանը նշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալ-պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ: Անձամբ ծանոթ չեմ նորանշանակ պաշտոնյայի հետ, բայց նրա կենսագրությունը տպավորիչ է` գիտության եւ կրթության ոլորտ, բարձր կարգի մենեջերի աշխատանք: Իհարկե, մեր պետական համակարգի` մարդուն փչացնելու հնարավորություններն անսահմանափակ են, բայց ինչ-որ ներքին ձայն ինձ հուշում է, որ նա իրեն երբեք Ալիկ Միրզաբեկյանի նման չի դրսեւորի: Ռուսաստանաբնակ դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Oպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար: Դարձյալ անձամբ չեմ ճանաչում այդ երաժշտին, լսել եմ ինձ հասանելի ձայնագրությունները, կարդացել եմ Ռուսաստանի պետական կամերային նվագախմբի «հաջողության պատմության» եւ դիրիժորի գործունեության այլ դրվագների մասին եւ այս դեպքում էլ եմ կարծում, որ այդ մարդը Հայաստանի մշակույթին օգուտ կբերի»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Իրանը ցույց տվեց, որ իսկապես արժանի է հնագույն քաղաքակրթության ժառանգորդը լինելու և կրելու պատվին. քաղաքագետ Գավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր «Կանխվել է ծանր հանցագործություն»․ Քրեական ոստիկանության բացահայտումը Դավիթ Մինասյանին պատժում են, որին մասնակցում է դատական ողջ համակարգը․ իրավապաշտպան ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին. կան զոհեր և վիրավորներ Հունական հեռուստաեթերում թեժ վեճ է եղել Թուրքիայի թեմայով ԱՄՆ-ն և Իսրայելը կրկին հարվածներ են հասցրել Իրանի նավթաքիմիական օբյեկտներին Ինչ վիճակում է գտնվում էկոնոմիկայի նախարարությունում կրակոցից վիրավորվածը․ մանրամասներ Նախկին վարչապետի եղբորից և երկու փեսաներից կբռնագանձվի 2 տասնյակը գերազանցող անշարժ գույքեր Մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը իրեն ամրակցված զենքից կրակոց է արձակել Կրակոց է հնչել Էկոնոմիկայի նախարարությունում․ կա վիրավոր «Այ կոկորդիլոսի ձվերի մասնագետ», դու ցմահ ես դատվելու․ Նաիրա Զոհրաբյան (video) Դավիթը ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում է, մեզ համար կարևոր է նրա առողջական վիճակը (video) «Քո խաղաղությունը քեզ պահիր․ արդարությունը վերականգնելու ենք»․ Հովհաննես Իշխանյան (video) Տիգրան Ավինյա՛ն, խաբում ես․․․ Արթուր Չախոյանը բացահայտում է (video) Ռուսաստանն անցավ հարձակման. ի՞նչ է զիջելու ԱՄՆ-ն. Հայկ Այվազյան (video) Դավիթի կյանքը վտանգված է․ Դավիթի ընկերները դիմեցին գլխավոր դատախազին (video) Այնպիսի մարդիկ կան, որ հացի փող չեն կարում աշխատեն․ իրենք 7-ական միլիոն պարգևավճար են ստանում (video) «Ալե՛ն, ստացա՞ր Բաքվից պատասխանդ»․ Նաիրա Զոհրաբյան (video) Վարորդը հսկիչ չէ, սա արդեն «բեսպրեդելի» է նման. Իզաբելլա Աբգարյանը՝ քաղաքապետարանի նոր պահանջի մասին Պուտինը 2 հստակ կոչ է արել Հայաստանի ընդդիմությանը․ բացեմ փակագծեր․ Հայկ Այվազյան (video) «Ժաննա՛, կերածդ հացը հարամվելու է, երեխաներիդ դեմն է գալու, եթե Դավիթի հարցը չլուծես». Մանկավարժ (video) Սպիտակում շնամարտ կազմակերպելու դեպքով 3 անձ ձերբակալվել է Արտաքին քաղաքականություն, Արցախ, անվտանգություն, եկեղեցի. ի՞նչ է փոխվել և ի՞նչ է մնացել. 2026 vs 2021. ՔՊ-ի նախընտրական ծրագրերի տարբերությունները. Civilnet Իրանի բանակը պատրաստ է պшտերազմել այնքան, որքան անհրաժեշտ կհամարի ղեկավարությունը. Իրանի բանակի ներկայացուցիչ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am