Ավտովթար Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ` հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճուղու 126 էլեկտրասյան դիմաց բախվել են Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի բնակիչ, 39-ամյա Գեղեցիկ Գրիգորյանի վարած Renault մակնիշի 10 ՕՏ 035 համարանիշի և Երևան քաղաքի Օհանովի փողոցի բնակիչ, 60-ամյա Սերժիկ Տիգրանյանի վարած Renault մակնիշի 34 PP 517 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս. Տիգրանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աստղիկ բժշկական կենտրոն, իսկ ուղևորներ, Երևանի բնակիչներ` 18-ամյա Վանիկ Թումանյանն ու 18-ամյա Կարեն Դավթյանը տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները` Հայաստանի քննչական կոմիետի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Սմբատ Պետրոսյանի
