Վթարի հետևանքով ՀՀ ՊՆ N զորամասի շտաբի պետը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ` հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Սեբաստիա փողոցի թիվ 8 շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 38-ամյա Գևորգ Ստեփանյանի վարած Lexus մակնիշի 69 VV 999 համարանիշի և 35-ամյա Ռուբեն Պետրոսյանի վարած Mercedes մակնիշի 23 MT 023 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Ստեփանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աստղիկ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները` Հայաստանի քննչական կոմիետի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով` Lexus-ի վարորդ Գ. Ստեփանյանը աշխատում է ՀՀ ՊՆ N զորամասում` որպես շտաբի պետ, կոչումով մայոր է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
